close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում խաղարկվել է հակառակորդի կարևորագույն նշանակության օբյեկտները խոցելու դրվագ

Հասարակություն

20 Մայիսի 2019, 16:22
  «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում խաղարկվել է հակառակորդի կարևորագույն նշանակության օբյեկտները խոցելու դրվագ

«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվող ճամբարային հավաքներին մասնակցող 5-րդ զորամիավորման հրետանավորների ներգրավմամբ անցկացվել է դիվիզիոնի մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:

ՊՆ-ից հայտնում են, որ զորավարժարանում բացազատվել են ուսումնական կետեր, ցուցադրվել է զորավարժության նախապատրաստման ու անցկացման կարգը, մշակվող փաստաթղթերը, տեխնիկական միջոցները, սպառազինությունը և այլն: Թեմաներն էին՝ անօդաչու թռչող սարքի և կրակաճշտող հատուկ նշանակության խորքային հետախուզական խմբի փոխգործակցությունը, սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման նախապատրաստումը:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի ղեկավարությամբ անցկացված զորավարժության կրակային փուլում հաջողությամբ իրականացվել է տեղանքում մարտական գործողությունների խաղարկումը, անօդաչու թռչող սարքերի օգնությամբ բացահայտվել հակառակորդի կարևորագույն նշանակության օբյեկտները, որոնք խոցվել են դիվիզիոնի ճշգրիտ կրակի արդյունքում:

5-րդ զորամիավորման հրետանավորները ևս մեկ անգամ փաստել են, որ ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն:

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica