close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ԱԺ քննարկմանն է ներկայացվել նախորդ տարվա բյուջեի կատարողականը

Արցախ

20 Մայիսի 2019, 15:35
 Արցախի ԱԺ քննարկմանն է ներկայացվել նախորդ տարվա բյուջեի կատարողականը

Մայիսի 20-ին Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին է ներկայացրել ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը պարզաբանել է բյուջեի կատարողականի ներկայացման, քննարկման և ընդունման ընթացակարգերը, որին հաջորդել է բյուջեի կատարողականի ներկայացումը:

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները, նշել է, որ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 310,3 մլրդ դրամ՝ ապահովելով 11,9% տնտեսական աճ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,1%:
 
Նախարարի փոխանցմամբ՝ ՀՆԱ բարձր աճի տեմպը պայմանավորված է նյութական արտադրության ճյուղերի՝ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտի ավելացված արժեքի աճով, ինչը ապահովել է տնտեսական աճի մոտ 5,1%-ը: «Դրական դինամիկա է արձանագրվել նաև տնտեսության ճյուղային դիվերսիֆիկացիայի առումով՝ մասնավորապես արդյունաբերության մյուս ճյուղերի հաշվին ապահովվել է տնտեսական աճի 2 տոկոսային կետը, նախորդ տարվա՝ 1,6 տոկոսային կետի համեմատ»,-ընդգծել է նախարարը:

Մեկ շնչի հաշվարկով՝ ՀՆԱ-ն կազմել է 2 մլն 103,3 հազ դրամ, նախորդ տարվա՝ 1մլն 855,9 հազ դրամի փոխարեն:

Արթուր Հարությունյանն այնուհետև ներկայացրել է նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրված ցուցանիշները.

Արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 125 մլրդ դրամ՝ 2017 թ. համեմատ աճելով 29,3%-ով,

Շինարարության ծավալ՝ շուրջ 52,5 մլրդ դրամ՝ ապահովելով 11,5% աճ,

Գյուղատնտեսության արտադրանքի ծավալ՝ 74,1 մլրդ դրամ,

Միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 161,181 հազ դրամ, 2017 թ. նկատմամբ աճը՝ 3,7%,

Արտաքին առևտրաշրջանառության ծավալ՝ 555,1 մլն ԱՄՆ դոլար, 2017 թ. նկատմամբ ապահովելով 24,9% աճ,

Ապրանքների ներմուծման ծավալ՝ 353 մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 22,6%,

Արտահանման ծավալ՝ 202,1 մլն ԱՄՆ դոլար, աճը ՝ 29%,

Գնաճ՝ 1,8%:

2018 թ. պետական բյուջեով պլանավորված 53 մլրդ 813,1 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 54 մլրդ 282,1 մլն դրամ: Ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 100,9%-ով:

«ԱՀ 2018 թ. պետական բյուջեի փաստացի ծախսը կազմել է 104 մլրդ 450,7 մլն դրամ՝ ապահովելով պլանավորված ցուցանիշի 97,2 %-ը: 2018 թ. պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման»,-նշել է ֆինանսների նախարարը:

2018 թ. բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ներկայացնելուց հետո Արթուր Հարությունյանը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:

Ամփոփելով նիստը, ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նշել է, որ մայիսի 21-ից մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն բյուջեի կատարողականի վերաբերյալ  ոլորտային քննարկումները:

Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica