close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 177 արտակարգ դեպք. ԱԻՆ

Հասարակություն

20 Մայիսի 2019, 15:31
 Մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 177 արտակարգ դեպք. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 411 դեպք, որից 177-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 82 հրդեհ, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 78 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 33 դեպք, որոնցից 14-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 17 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica