close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲԴԽ նիստ այսօր չի լինի. Արման Խաչատրյան

Իրավունք

20 Մայիսի 2019, 15:27
 ԲԴԽ նիստ այսօր չի լինի. Արման Խաչատրյան

ԲԴԽ նիստ այսօր չի լինի: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողներին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԲԴԽ-ն նիստ էր հրավիրել, որի ընթացքում անընդունելի էր համարել ՀՀ վարչապետի կոչով դատարանների բնականոն գործունեությունը խաթարելը` միաժամանակ կոչ անելով դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին` դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում։

«Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգեց այն հետևությանը, որ. ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում, անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում»,- նշված էր հայտարարությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը, ինչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica