close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԱ. Սամբոյի Հայաստանի հավաքականը երրորդն է թիմային հաշվարկում

Սպորտ

20 Մայիսի 2019, 15:29
 ԵԱ. Սամբոյի Հայաստանի հավաքականը երրորդն է թիմային հաշվարկում

Սամբոյի Հայաստանի հավաքականն Իսպանիայի Խիխոն քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել է մեկ ոսկե, 4 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով:

Մարզական սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով երրորդ տեղն է գրավել թիմային պայքարում: Թիմային հաշվարկում հաղթել է Ռուսաստանի թիմը (5-2-2), իսկ վրացիները գրավել են երկրորդ տեղը (2-1-2):

Հիշեցնենք, որ մարզական սամբոյի մրցաշարում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) եւ Վահագն Չալյանը (82 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:

Մարտական սամբոյի մրցաշարում Ջոն Բալայանը (52 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Պողոս Բադալյանը (57 կգ)՝ բրոնզե:

Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 19 մարզիկով: Մեդալների համար պայքարեցին 29 երկրների մոտ 230 մարզիկներ:

Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica