close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտահրավեր Հայաստանի ու Արցախի անվտանգությանը` շրջանառելով «դավադիր պատերազմի հրահրման» վերաբերյալ երեւակայության ծնունդ- եզրույթը. Կ. Բեքարյան

Բլոգեր

20 Մայիսի 2019, 14:04
 Մարտահրավեր Հայաստանի ու Արցախի անվտանգությանը` շրջանառելով «դավադիր պատերազմի հրահրման» վերաբերյալ երեւակայության ծնունդ- եզրույթը. Կ. Բեքարյան

Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության. ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը։

«Վարչապետի ելույթը կարելի է անվանել պատմական: 

Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության:

Բոլոր գեղեցիկ, վերացական ու առաջին հայացքից ականջ շոյող ձեւակերպումներն ընդամենը շիրմա են, փաթեթավորման գործիք...

Թվում է սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Բայց փաստորեն կա, եւ վարչապետի նույն ելույթում:

Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին, ու նշանակեց` ներսից:

Գիտակցե՞ց արդյոք - ի՞նչ կարգի մարտահրավեր ստեղծեց Հայաստանի ու Արցախի անվտանգությանը - շրջանառելով «դավադիր պատերազմի հրահրման» վերաբերյալ իր երեւակայության ծնունդ - եզրույթը:

Հ.Գ. Կարծում եմ այս ելույթի ու կապիտալի արտահոսքի՝ ուղղակի ու անուղղակի կապերի մասին կարտահայտվեն տնտեսագետները...»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica