close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս քայլը կարող է բերել քաղաքացիական ծայրահեղ լարվածության և ներհայկական անկայունության, ինչպես և արտաքին ագրեսիայի. «Ազգային օրակարգ» կուսակցություն

Քաղաքական

20 Մայիսի 2019, 00:26
 Այս քայլը կարող է բերել քաղաքացիական ծայրահեղ լարվածության և ներհայկական անկայունության, ինչպես և արտաքին ագրեսիայի. «Ազգային օրակարգ» կուսակցություն

Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր համախոհներին՝ հաջորդ առավոտվանից շրջափակել ՀՀ բոլոր դատարանները։

Լինելով գործադիր իշխանության ղեկավար և նաև խորհրդարանական մեծամասնության փաստացի առաջնորդ՝ այս քայլով Նիկոլ Փաշինյանը փորձ է կատարում իր համակիրների ձեռքերով կոպիտ ճնշում գործադրել դատական իշխանության վրա, որը մեր Սահմանադրությամբ անկախ է գործադիրից և կոչված է երաշխավորել մեր բոլորի սահմանադրական իրավունքները։

Այս քայլը միտված է պետության մեջ իշխանության տարբեր թևերի միջև հակակշիռների գործող կարգի տապալմանը և կարող է մեր երկիրը տանել անկանխատեսելի զարգացումների ճանապարհով, բերել քաղաքացիական ծայրահեղ լարվածության և ներհայկական անկայունության, ինչպես և արտաքին ագրեսիայի։

Մենք կոչ ենք անում բոլոր ազգային ուժերին՝ համախմբվել այս լրջագույն պահին և կանխել իշխող մեծամասնության կողմից նախածրագրված քայլերի իրականացումը։ Մենք կոչ ենք անում նաև ՀՀ Նախագահին, մեր երկրի բոլոր իրավապահ մարմիններին՝ ենթարկվել Սահմանադրությանը և օրենքներին, չներքաշվել արկածախնդրության մեջ, և ապահովել երկրի բոլոր քաղաքացիների անվտանգությունը և սահմանադրական իրավունքները։

«Ազգային օրակարգ» կուսակցություն

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica