close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲԴԽ-ն կոչ է անում դատական իշխանության աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, իսկ ամբողջական դիրքորոշում կհայտնի վարչապետի հրավիրած խորհրդակցությունից հետո

Իրավունք

19 Մայիսի 2019, 23:32
 ԲԴԽ-ն կոչ է անում դատական իշխանության աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, իսկ ամբողջական դիրքորոշում կհայտնի վարչապետի հրավիրած խորհրդակցությունից հետո

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 19-ին՝ ժամը 21.30-ին, հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում են խորհրդից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին՝ ժամը 12.00-ին, նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին:

Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգել է այն հետևությանը, որ.

1) ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում,

2) անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում:

 
 
Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica