close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքական անհանդուրժողականութեան, թշնամանքի խեղւած այս մթնոլորտի ձեւաւորման գործում անմիջական պատասխանատւութիւնը կրում են ՀՀ գործող իշխանութիւնները.ՀՅԴ Հս. Իրանի ԿԿ

Քաղաքական

19 Մայիսի 2019, 20:14
 Քաղաքական անհանդուրժողականութեան, թշնամանքի խեղւած այս մթնոլորտի ձեւաւորման գործում անմիջական պատասխանատւութիւնը կրում են ՀՀ գործող իշխանութիւնները.ՀՅԴ Հս. Իրանի ԿԿ

Մայիսի 18-ին Երեւանի Ազատութեան հրապարակում, իր թոռների հետ զբօսնող Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի բազմամեայ ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի դէմ յարձակումը ոչ այլ ինչ էր, քան ամիսներ շարունակ Հայաստանում ծրագրաւորւած բնոյթ կրող քաղաքական անհանդուրժողականութեան, ատելութեան մթնոլորտի, հասարակութեանը թշնամի ճամբարների բաժանելու, քաղաքական գործընթացները փողոց տեղափոխելու արգասիքը:

Առողջ բանականութեան սահմաններում ոչ մի կերպ չտեղաւորւող այս արարքն ուղղւած էր ոչ միայն Արցախեան ազտամարտում իր հսկայական աւանդն ունեցած Հրանտ Մարգարեանի, այլեւ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեծ ընտանիքի դէմ:

Վտանգաւորութեան բարձր մակարդակի կարմիր գիծը վաղուց հատած, քաղաքական անհանդուրժողականութեան, կոյր ատելութեան ու թշնամանքի խեղւած այս մթնոլորտի ձեւաւորման գործում անմիջական պատասխանատւութիւնը կրում են ՀՀ գործող իշխանութիւնները:

Կոչ ենք անում նոյն այդ իշխանութիւններին օր առաջ գնհատական տալ կատարւածին, օրէնքի ողջ խստութեամբ պատժել դրա հեղիակներին, քայլեր ձեռնարկել ցանկացած անձի եւ կուսակցութեան նկատմամբ, ապագայում նման անընդունելի արարքները բացառելու, ազգային միասնականութիւնը պահպանելու, ներհասարակական հանդուրժողականութիւնը, բարոյահոգեբանական  նորմալ մթնոլորտը վերականգնելու համար:

Դա անհրաժեշտ է ներքին ու արտաքին մարտահրաւէրները դիմակայելու, համազգային անվտանգութեան խնդիրները լուծելու համար: Այլապէս առկայ մթնոլորտի եւ գործելաոճի հետեւանքները կարող են անդառնալի լինել բոլորի համար:

ՀՅԴ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

19.05.2019 թ.

 

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica