close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղի ունեցածը մերօրյա իշխանությունների՝ մարդկանց «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» անպատասխանատու հայտարարությունների դրսևորումն է. ՀՅԴ Երևանի Քաղաքային Կոմիտե

Քաղաքական

19 Մայիսի 2019, 20:04
 Տեղի ունեցածը մերօրյա իշխանությունների՝ մարդկանց «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» անպատասխանատու հայտարարությունների դրսևորումն է. ՀՅԴ Երևանի Քաղաքային Կոմիտե

ՀՅԴ Երևանի  Քաղաքային կոմիտեն դատապարտում  և  իր  վրդովմունքն է արտահայտում ս.թ. մայիս 18-ին Ազատության հրապարակում  ՀՅԴ գործիչ  Հրանտ Մարգարյանի և նրա անչափահաս թոռների վրա կատարված հարձակման փորձի  առիթով։ Քաղաքային կոմիտեն այս երևույթը դիտում է որպես  մերօրյա իշխանությունների՝ մարդկանց «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու», անպատասխանատու հայտարարությունների  կամ պետական մարմինների վրա փողոցային միջոցներով ճնշում գործադրելու կոչերի դրսևորում:

Ամբողջ աշխարհից Հ.Յ.Դաշնակցության մարմիններն արդեն իրենց վրդովմունքն  են արտահայտել կատարվածի վերաբերյալ, և մենք վերահաստատում ենք  այդ հայտարարություններում բարձրաձայնած՝ ՀՀ իշխանություններից ու հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանից  մեր ակնկալություններն ու պահանջները։  

Մեր մտահոգությունը կենտրոնացնելով Երևան քաղաքի վրա, թե՛ քաղաքապետարանից, թե մայրաքաղաքում կարգ ու կանոնի պահպանման ու ապահովման  պատասխանատվությունը կրող պետական մարմիններից  պահանջում ենք

Երաշխավորել  յուրաքանչյուր երևանցու ապահովությունը և թույլ չտալ որևէ մեկին վտանգելու քաղաքացու կյանքն ու առողջությունը, խաթարելու նրա ազատ տեղաշարժվելու, խափանելու նրա բնականոն կյանքն ապրելու իրավունքը։

Երևանի քաղաքապետարանը կատարի օրենքով սահմանված իր բոլոր պարտավորությունները հավաքների և երթերի  կազմակերպման վերաբերյալ: Հավաքներն ու երթերը չպետք է խոչընդոտ  հանդիսանան մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժի, մտքի ու ազատ կամարտահայտության դեմ բռնություն կիրառելուն:

ՀՅԴ Երևանի Քաղաքային Կոմիտե

19.05.2019թ.

 

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica