close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանկահասակ երեխաների աչքի առջև նրանց հարազատի հետ հաշիվ մաքրելն անբարոյականություն է. փաստաբան. Tert.am

Քաղաքական

19 Մայիսի 2019, 19:54
 Մանկահասակ երեխաների աչքի առջև նրանց հարազատի հետ հաշիվ մաքրելն անբարոյականություն է. փաստաբան. Tert.am

Այս դեպքը, ցավալիորեն, վկայում է մեր հասարակության մի ստվար զանգվածի բարոյական անկման մասին: Անդրադառնալով Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի մասնակցությամբ կատարված միջադեպին՝ նման կարծիք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:Այս մասին գրում է Tert.am-ը:

«Ես իմ ամբողջ գիտակցական կյանքում հասկացել եմ, որ երեխաների կամ թոռների, այսինքն՝ մանկահասակ երեխաների աչքի առջև նրանց հարազատի հետ հաշիվ մաքրելն անբարոյականություն է:

Դա սահման է, որը որևէ բանական էակ երբևէ հատելու իրավունք չունի: Բայց մենք երեկ տեսանք, որ այդ երկու երեխաների ներկայությունն էդ զանգվածին չեն կանգնեցնում, որ էդ զանգվածն իր տեղն ու իր չափն իմանա: Դա պարզապես խայտառակություն է»:

Վարոսյանը նշեց, որ անկարելի է ապրել մի հասարակության մեջ, որտեղ նման երևույթներ կարող են լինել.

«Ես կարծում եմ, որ հասարակության մյուս զանգվածը, այսինքն՝ բանական մարդիկ, որոնք ես հույս ունեմ, որ մեծամասնություն են, այնուամենայնիվ, պետք է այս ամենը թույլ չտան: Յուրաքանչյուրը պետք է հրապարակյին հստակ գնահատական տա տեղի ունեցածին, որ այդ զանգվածը, որը մտածելու ունակություն չունի, գոնե այդ մարդկանց խոսքերից հասկանա, որ սա չի կարելի:

Եթե կան մարդիկ, որոնց ժամանակին չեն դաստիարակել, ապա պետք է նրանց դաստիարակել, որ թոռների ներկայությամբ պապու հետ հաշիվներ մաքրելն անթույլատրելի է»:

Հարցին՝ արդյոք սա կարելի է որակել «սևերի» ու «սպիտակների», յուրայինների ու թշնամիների բաժանելու իշխանությունների քաղաքականության իրականացում, Վարոսյանն ասաց՝ չի ուզում սլաքներն ուղղել որևէ կողմ.

«Հնարավոր է՝ լարված մթնոլորոտի հետևանք է, չեմ բացառում, բայց կապ չունի՝ ինչի հետևանք է, սա պետք է դադարեցվի, մենք իրավունք չունենք նման բաների ականատես լինել: Բոլորի, այդ թվում՝ ամենաշատը գործող իշխանության պարտականությունն է սա կանխելը, որովհետև, այնուամենայնիվ, բոլոր ժամանակներում էլ ամենապատասխանատու բեռը միշտ իշխանության ուսերին է»:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների և ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի միջև միջադեպ է տեղի ունեցել:

Ակցիայի մասնակիցները, Ազատության հրապարակում տեսնելով թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանին, սկսել են վանկարկել «դա-վա-ճան», ապա փորձել են խմբով մոտենալ նրան, քաշքշել: Ոստիկաններն առանձնացրել են կողմերին և ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ քաղաքական գործչին:

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica