close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վտանգավոր ու կեղտոտ բան եք անում, որը չի ներվի ոչ ոքի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքական

19 Մայիսի 2019, 15:35
 Վտանգավոր ու կեղտոտ բան եք անում, որը չի ներվի ոչ ոքի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքում գրել է.

«Ճի՞շտ եմ հասկանում, որ Երևանի փողոցներում քայլելը վտանգավոր է դառնում։ Խնդրում եմ մի պահ կենտրոնացեք էլի, սիրելի ընկերներ։ Քաղաքական գործիչը զբոսնում է իր թոռնիկների հետ Երևանի կենտրոնում ու հանկարծ մի խումբ թափթփուկներ հարձակվում են նրա վրա։ Սա ի՞նչ է։ Նախադե՞պ։ Զգուշացու՞մ։ Ներքին թշնամանքի հրահրու՞մ…

Պատկերացնու՞մ եք Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը շղթայական ինչ ռեակցիա կարող է տալ։ Սա ի՞նչ պլանավորված հարձակում է մեր ժողովրդի ու պետության վրա։ Սկզբից ոստիկանությանն են ստորացնում, աղբ դարձնում, հետո մարդկանց վրա հարձակվում։ Ուշքի եկեք, ժողովուրդ։ Վտանգավոր ու կեղտոտ բան եք անում, որը չի ներվի ոչ ոքի։ Թե ձեզ իշխանություն եք հռչակել, ուրեմն զսպեք ձեզ։ Բանը բանից հանկարծ չանցնի։ Տեսեք, հետո չասեք, թե չեք հասկացել ինչ եք անում»,- ասված է գրառման մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica