close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2019
USD1477.07
GBP1608.65
EUR1542.91
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախեան ինքնապաշտպանութեան կարեւոր կազմակերպողներէն և յաղթանակը կերտողներէն մէկու դէմ նման արարքն անընդունելի է և դատապարտելի. Հ.Յ.Դ. Իրաքի Կոմիտե

Քաղաքական

19 Մայիսի 2019, 15:01
 Արցախեան ինքնապաշտպանութեան կարեւոր կազմակերպողներէն և յաղթանակը կերտողներէն մէկու դէմ նման արարքն անընդունելի  է և  դատապարտելի. Հ.Յ.Դ. Իրաքի Կոմիտե

Հ.Յ.Դ. Իրաքի Առանձնակի Կոմիտէի, ընկերներու և համակիրներու անունով կը դատապարտենք ընկեր Հրանդ Մարգարեանի դէմ կատարուած յարձակումը ամսոյս 18-ին, Ազատութեան հրապարակին մէջ, ցոյցի մասնակցող խումբ մը անձերու կողմէ, երբ ան կ'զբօսեր իր թոռերուն հետ միասին:

Արցախեան ինքնապաշտպանութեան կարեւոր կազմակերպողներէն և յաղթանակը կերտողներէն մէկու դէմ նման արարք՝ ոչ միայն անընդունելի այլեւ ստոր է և անշուշտ դատապարտելի:

Նման դէպք ու հոն հնչեցուած վիրաւորանքները ընկերին և կուսակցութեան նկատմամբ իսկապէս մտահոգիչ են, չեն կարող ըլլալ պատահականօրէն, այդ արդիւնքն է մէկ տարուայ ատելութեան, «սեւերու» և «սպիտակներու», «յեղափոխականներու» և «հակայեղափոխականներու» ազգավնաս քարոզչութեան:

Կը պահանջենք ՀՀ իշխանութիւններէն՝ օրենքի ուժով անմիջապէս դատապարտել կատարուածը, խիստ պատժել հանցագործները և վերջ տալ այս ատելութեան հոսանքին:

Հ.Յ.Դ. Իրաքի Կոմիտէի
19 Մայիս 2019

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica