close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կհամարձակվեմ ասել, որ Պոնտոսի հույների ցեղասպանությունը կճանաչեն մեր հարևաները. Ցիպրաս

Աշխարհ

19 Մայիսի 2019, 10:43
 Կհամարձակվեմ ասել, որ Պոնտոսի հույների ցեղասպանությունը կճանաչեն մեր հարևաները. Ցիպրաս

Պոնտոսի հույների ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի  կապակցությամբ  Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պոնտոսցի հույների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հունաստանը վրեժխնդրություն չի պահանջում, այլ արդարություն. տեղեկացնում է РИА Новости-ն:

 «Այն, ինչ տեղի է ունեցել 1914 և 1923 թթ. հայտնի է բոլոր հույներին: Դա խորը վերք է հելլինիզմի մարմնի վրա: Հարյուր հազարավոր քրիստոնյա հույներ աքսորվեցին, դժվարություններ վերապրեցին: Նրանցից շատերը կազմակերպված բռնության զոհ դարձան: Դա հաստատվում է պատմական վկայություններով և գրություններով: Դա դա ցնցող մարդկային ողբերգություն է »,- ասել է Ցիպրասը:

 «Կհամարձակվեմ ասել, որ այն կճանաչեն մեր հարևաները, քանի որ պատմության ճանաչումը լավ դաս է ապրելու համար»,- ասել է Ցիպրասը:

Ցիպրասը հայտնել է, որ մտադիր հանձնաժողով ձևավորել: Սալոնիկում Արիստոտելի անվան համալսարանում հնագիտության և պատմության ֆակուլտետներում  կհիմնվի պոնտոսական հետազոտությունների ամբիոն:

Ցիպրասը նաև հայտնել է, որ կիրակի երեկոյան խորհրդարանի շենքը կլուսավորվի պոնտոսական հելլինիզմի գույներով՝ կարմիր և սև:

Հունաստանում մայիսի 19-ին նշում են պոնտոսցի հույների ցեղասանության հիշատակի օր:

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica