close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանի որոշումը դատախազության կողմից օրենքով բողոքարկման ենթակա չէ. Ալումյան

Իրավունք

18 Մայիսի 2019, 17:56
 Դատարանի որոշումը դատախազության կողմից օրենքով բողոքարկման ենթակա չէ. Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան): Այս մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, ով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց սպասում էր Քոչարյանի դուրս գալուն և նշեց, որ նա դուրս է եկել մյուս դռնից՝ ավտոմեքենայով և արդեն ազատության մեջ է:

Փաստաբանը լրագրողներին վստահեցրեց, որ դատարանի որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ։

«Օրենքով մյուս կողմն իրավունք չունի բողոքարկել»,-նշեց նա՝  հավելելով, որ եթե սկսեն ճնշումներ՝ ով է այն դատավորը, որ իմ ասածը չկատարի, ապա չի բացառում, որ դատախազություն բողոք ներկայացնի, վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունի, և դատարանի որոշումը բեկանի։

Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է դատավարությանը և, ըստ նրա, ինչպես Քոչարյանն է ասել՝ որպես մեղադրող է հանդես գալու և մեղադրելու դատախազությանը, այն իրավապահներին, որոնք իր նկատմամբ մեղադրանքներ են սարքել։

Մեծամիտները Եւ Միւսները
16 Հունիսի 2019, 15:18 Մեծամիտները Եւ Միւսները
Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica