close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկ Սարգսյանի գրառումը Եվրոպական դատարանում ՀՀ դատարանի նկատմամբ ակնհայտ ճնշման անվիճելի ապացույց է լինելու․ Էլինար Վարդանյան

Իրավունք

18 Մայիսի 2019, 14:54
 Հայկ Սարգսյանի գրառումը Եվրոպական դատարանում ՀՀ դատարանի նկատմամբ ակնհայտ ճնշման անվիճելի ապացույց է լինելու․ Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել այն մասին, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործ քննող դատավորը «ենթարկվում է ճնշումների» եւ հանդես եկել դատարանի վարչական շենքի առջեւ հավաք նախաձեռնելու հայտարարությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր (ԲՀԿ խմբակցությունից), «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պատգամավորը ընդամենը մեկ պարբերության մեջ ներկայացնում է մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմեր՝ սկսած արդարադատության իրականցման խոչընդոտելուց վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։

Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչը գիտի եւ հայտարարում է, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը, ինչ որոշում է կայացնելու նա:

Բացի այն հանգամանքից, որ սա ակհայտ ճնշում է դատարանի վրա, սա նաեւ լարվածությունն ու ներքին թշնամանքը խորացնելու անթաքույց փորձ է:

Եվ վերջում, սա պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին, քանի որ Եվրոպական դատարանում այս հայտարարությունը դատարանի նկատմամբ ակնհայտ ճնշման հերթական եւ անվիճելի ապացույցն է լինելու»:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նախ ֆեյբուքյան իր էջում կոչ էր անում հավաքվել դատարանի բակում, այնուհետև գրառումը ջնջելուց հետո նույն գրառումն այլ խմբից կիսվել է իր ֆեյսբուքյան էջում, որին կից մեկնաբանել է.

 

«Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։ Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։ Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշում է՞»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica