close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյուղոլորտի պատասխանատուները Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը

Հասարակություն

18 Մայիսի 2019, 14:30
 Գյուղոլորտի պատասխանատուները Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը նախօրեին այցելել են Տավուշի մարզ, որտեղ հանդիպում են ունեցել համայնքի ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը։

Գյուղնախարարության պաշտոնյաները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, դրանցում կատարված նոր փոփոխություններն ունախաձեռնությունները, անդրադարձել հետագա քայլերին ու ռազմավարական ուղղություններին, ինչպես նաև պատասխանել են ներկաների հարցերին։ 

«Մենք խնդրեցինք կազմակերպել այս հանդիպումը, որպեսզի հնարավորություն ունենանք հակիրճ ներկայացնել ձեզ, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում գյուղոլորտը զարգացելու համար և որ ամենակարևորն է` լսենք ձեր հարցերն ու առաջարկները: Մեր ցանկությունն է՝ միասին աշխատել, որպեսզի մեր երկրում գյուղատնտեսությունը, որը տնտեսության կարևորագույն ճյուղերից է և ապահովում է ՀՆԱ-ի 25%-ը, 21-րդ դարին համահունչ զարգանա», - նշել է Արտակ Քամալյանը: 

Փոխնախարարն իր խոսքում անդրադարձել է ոլորտում առկա հիմնական մարտահրավերներին և խնդիրներին, որոնց թվում առանձնահատուկ կարևորել է հողերի կոնսոլիդացման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ հանրապետությունում առկա 450 հազար հեկտար վարելահողերից 200 հազարը ներկայումս չի օգտագործվում : Նա տեղեկացրել է, որ եթե սեփականատերը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում կամ չի ցանկանում զբաղվել գյուղատնտեսությամբ և հողն անմշակ է թողնում, նրան կառաջարկվեն տարբերակներ, որպեսզի և՛ սեփականատերը եկամուտ ստանա իր չաշխատող կապիտալից և՛ երկրի գյուղնշանակության հողերը մշակվեն և զարգանա գյուղատնտեսությունը։ Հողատերերին կառաջարկեն վաճառել կամ վարձակալության տալ իրենց չօգտագործվող հողատարածքը, ընդ որում պատրաստ են նաև աջակցել վարձակալին գտնելու հարցում, կստեղծվի հարթակ, որի միջոցով պետությունն այդ անմշակ հողը երկարաժամկետ վարձակալության կհանձնի և գումարը կփոխանցի սեփականատիրոջը, սեփականատերերը նաև հնարավորություն կունենան օգտվել հողը պետությանը վաճառելու տարբերակից։ 

Օրենսդրական փոփոխություններն այժմ մշակման փուլում են, ստեղծված է աշխատանքային խումբ, օրենսդրական նախաձեռնությունը կդրվի հանրային լայն քննարկման՝ տեղեկացրել է Քամալյանը։ 

Փոխնախարարն անդրադարձ է կատարել նաև ենթակառուցվածքների զարգացման, ապահովագրական համակարգի ներդրմանը, գյուղատնտեսական արտադրանքի պահպանման և իրացման հարցերին։

Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել է այս տարի անասնաբուծության ոլորտի զարգացմանն ուղղված երկու նոր ծրագրերին, որոնք վերաբերում են «խելացի» անասնաշենքների կառուցմանն ու վերակառուցմանը և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռք բերման նպատակով 2 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկերի տրամադրմանը։ Նա նշել է, որ տավուշցիներն առավել հետաքրքրված են «խելացի» անասնաշենքների կառուցման ծրագրով. մարզից 14 հայտ է ստացվել, որոնք բոլորն էլ բավարարվել են։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ապահովագրական ընկերությունների հետ բանակցություններ են ընթանում ծրագրերի շրջանակում ձեռք բերվող գյուղատնտեսական կենդանիները՝ որպես գրավի առարկա ընդունելու ուղղությամբ: 

Արտակ Քամալյանը, պատասխանելով այծաբուծությամբզբաղվողներին ևս «խելացի» անասնաշենքերի ծրագրում ընդգրկելու վերաբերյալ ֆերմերներից մեկի հարցադրմանը, տեղեկացրել է, որ նախարարությունն այժմ մշակում է երկրում ոչխարաբուծության զարգացման համալիր ծրագիր, որի շրջանակում աջակցության մեխանիզմներ կառաջարկվեն նաև անասնաբուծության այս ճյուղով հետաքրքրվածների համար։

Նա տեղեկացրել է, որ շաբաթական երեք անգամ այցելելու է մարզեր։ Այսօր կլինի Բերդում և մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում։

Հայաստան 1991-1997 թթ.  (մաս 11)
17 Սեպտեմբերի 2019, 17:42 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 11)
Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica