close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ և օտարերկրյա դատապարտյալները միասին ֆուտբոլ են խաղացել

Հասարակություն

18 Մայիսի 2019, 12:57
 Հայ և օտարերկրյա դատապարտյալները միասին ֆուտբոլ են խաղացել

Մայիսի 17-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների միջև կայացել է ֆուտբոլային խաղ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Խաղին մասնակցում էին նաև օտարերկրյա դատապարտյալներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Դաշտում մթնոլորտը թեժ էր, և խաղն ընթացավ բավական անզիջում պայքարով, երկու թիմերն էլ աչքի ընկան իրենց բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ:

Սակայն 5:2 հաշվով հաղթանակը վաստակել է քրեակատարողական հիմնարկի 4-րդ տեղամասի դատապարտյալների թիմը, որում ընդգրկված էին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի դատապարտյալները:
Քրեակատարողական հիմնարկներում սպորտային միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

 

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica