close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանական պատգամավորը փորձ է անում ուղղակի ճնշում գործադրել դատավորի վրա և տապալել սահմանադրական կարգը․ Հայկ Ալումյանի հրատապ զգուշացումը

Իրավունք

18 Մայիսի 2019, 12:29
 Իշխանական պատգամավորը փորձ է անում ուղղակի ճնշում գործադրել դատավորի վրա և տապալել սահմանադրական կարգը․ Հայկ Ալումյանի հրատապ զգուշացումը

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը հրատապ ասուլիս է հրավիրել: Նա հայտարարեց, որ իրավիճակը ծայրահեղ լարվել է։

«Այսօր առավոտյան` ժամը տասի սահմաններում մենք ստացել ենք տեղեկություն այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մի հորդոր-կոչ՝ ուղղված իրենց աջակիցներին, որն ունի հետևյալ բնույթը․«Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, տասը քաղաքացու կյանքը խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն»։ Հասկանում եք՝ ինչ է ասում. նախևառաջ կոպտորեն խախտվում է պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը, երկրորդ՝ անգամ ՀՔԾ-ն պարոն Քոչարյանին տասը մարդու կամ նրանցից մեկի կյանքը խլելը չի վերագրում, իսկ պարոն Սարգսյանը, լինելով ԱԺ պատգամավոր, իշխող կուսակցության խմբակցության ներկայացուցիչ, այսպիսի կոչերով, հայտարարություններով է հանդես գալիս, թե չի կարելի թույլ տալ, որ ազատ արձակեն։ Սա ինչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ և ուղիղ ճնշում։ Եվ հետո մեզ պիտի ասեն, որ ՀՀ-ում այլևս բացառված են դատարանի վրա ճնշումները։ Այս թեզը հեքիաթ է՝ դատարանների վրա ճնշումներն ահագնացել են վերջին մեկ տարում»,-նշեց Ալումյանը՝ պնդելով, որ Հայկ Սարգսյանի գրառումը սահմանադրական կարգը տապալելու ուղղակի կոչ է, ինչպես նաև` դատավորի վրա ճնշում գործադրելու։

Փաստաբանը շարունակեց ներկայացնել իմքայլական պատգամավորի գրառումը, թե «միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին` արդար որոշում կայացնել»:

Հայկ Սարգսյանն իր կողմնակիցներին այնուհետ կոչ է անում ժամը 13:00-ին  լինել  Նոր Նորքի դատարանի մոտ։

Հիմք ընդունելով այս գրառումը` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանությանը` կրկնելով, որ իշխանական պատգամավորի կոչը սահմանադրական կարգը տապալելու կոչ է, այսինքն՝ փորձ է արվում հավաքված ժողովրդի միջոցով ճնշում գործադրել դատավորի վրա, որպեսզի նա Ռոբերտ Քոչարյանին պահի կալանքի տակ։

«Հարգելի գլխավոր դատախազ, ես Ձեզ կոչ եմ անում այս գրառումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, քրեական գործ հարուցել փաստի առթիվ, որ ոմն անձ փորձ է կատարում ճնշում գործադրել դատարանի նկատմամբ՝ ստանալու իրենց ցանկալի դատական ակտը։ Կոչ եմ անում ոստիկանապետին, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկի, որ այս հավաքը տեղի չունենա, քանի որ այն խաղաղ նպատակ չի հետապնդում։ Դիմում եմ վարչապետին՝ մեզ հայտնի է, որ այս անձինք նման հայտարարություն չեն անի, եթե չլինի Ձեր հավանությունը, ուստի կոչ եմ անում կանխել այս զարգացումները, թույլ չտալ, որ Ձեր կողմնակիցները Ձեր անունից և թույլտվությամբ կատարեն այն, ինչ նշում է Հայկ Սարգսյանն իր կոչի մեջ»,-ընդգծեց Ալումյանը։

Նա կոչով դիմեց նաև ԲԴԽ-ին և միջազգային կառույցներին։

Հիշեցնենք, որ այսօր մայիսի 18-ին, ժամը 16:00 ին հրապարակվելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Մեծամիտները Եւ Միւսները
16 Հունիսի 2019, 15:18 Մեծամիտները Եւ Միւսները
Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
Քեսաբը ռմբակոծվել է
15 Հունիսի 2019, 15:11 Քեսաբը ռմբակոծվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica