close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+20°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը ԼՂ հակամարտությունից խոսելիս նոր ձևակերպում է արել. Коммерсантъ

Արցախ

18 Մայիսի 2019, 12:04
 Փաշինյանը ԼՂ հակամարտությունից խոսելիս նոր ձևակերպում է արել. Коммерсантъ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Ի թիվս այլ հարցերի, նա խոսել է նաև ԼՂ հակամարտությունից. գրում է Коммерсантъ-ը:

Ըստ թերթի`Փաշինյանը  միայն հաստատել է բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցությանը հասնելու իր մտադրությունը, սակայն այս անգամ նոր ձևակերպում արել:

«Ես չունեմ փաստարկներ, թե որ հիմքով պետք է ներկայացնեմ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղը: Դա քմահաճույք չէ, դա բանակցային գործընթացի արդյունավետության հարց է: Եթե ինչ-որ մեկն այլ կարծիք ունի, ուրեմն կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է: Եթե այդպես է, ուրեմն եկեք արձանագրենք դա փաստաթղթերում»,- ասել է Փաշինյանը:

Երևանի կողմից զիջումների մասին հարցին Փաշինյանը չի պատասխանել` ասելով, որ այն պետք է ուղղել միաժամանակ բոլոր կողմերին:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica