close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում ծնելիության մակարդակը զգալիորեն նվազել է

Տարածաշրջան

18 Մայիսի 2019, 12:03
 Թուրքիայում ծնելիության մակարդակը զգալիորեն նվազել է

Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2018թ․ երկրում ծնվել է 1 մլն 248․847 երեխա։ Նրանցից 51․3 տոկոսը եղել են տղաներ, 48․7 տոկոսը՝ աղջիկներ. հաղորդում է ermenihaber.am կայքը:

Թուրքիայիում ծնելիության ընդհանուր գործակիցը, որը հաշվվում է ըստ մեկ կնոջ կողմից կյանքի ընթացքում լույս աշխարհ բերված երեխաների թվի, 2017թ․ կազմել է 2․07, իսկ 2018թ․՝ 1․99։  2018թ․ Թուրքիայում ծնելիության ընդհանուր գործակիցն ամենից բարձր է եղել Շանլըուրֆայում (4.13), իսկ ամենից ցածր՝ Գյումյուշհանեում (1․30)։

Ամենից շատ ծնելիություն գրանցվում է 25-29 տարեկանների մոտ: 15-19 տարեկան դեռահասների շրջանում ծնելիության գործակիցը, որն արտահայտվում է յուրաքանչյուր 1000 կնոջ բաժին ընկնող կենդանածին երեխաների թվով, 2013թ․ կազմել է 29, 2018թ․՝ 19։

Իսկ ամեն 1000 բնակչին բաժին ընկնող ծնունդների քանակով հաշվվող ծնելիության մակարդակը 2017թ․ Թուրքիայում կազմել է 16․10, 2018թ․ այդ ցուցանիշը հասել է 15․30-ի։ 2018թ․ Թուրքիայում ծնելիության մակարդակը ամենից բարձր է եղել Շանլըուրֆա (31․30), Շըրնաք (27․20), Մուշ  (25․70), Աղրը (25․30) նահանգներում, իսկ ամենից ցածր՝ Էդիրնեում (9․50), Զոնգուլդաքում  (9․70), Գիրեսունում (9.90):

Թուրք գիտնականները պնդում են, որ ծնելիության ցածր մակարդակի հիմնական պատճառներից են գաղթերը: Երիտասարդները ծնողներից առանձնանում և տեղափոխվում են այլ քաղաքներ ու աշխատում, և, չունենալով երեխային խնամելուն աջակցող ծնողներ, երեխա չեն ունենում: Նաև նշվում է, որ բարձրացել ամուսնական տարիքի շեմը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica