close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.91
GBP1576.71
EUR1528.16
RUB17.12
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան շարունակելու է հորատման աշխատանքները. Չավուշօղլու

Տարածաշրջան

18 Մայիսի 2019, 11:25
 Թուրքիան շարունակելու է հորատման աշխատանքները. Չավուշօղլու

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն նամակ է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներին և  ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարներին, որում տեղեկացնում էր, որ Թուրքիան շարունակելու է Միջերկրական ծովի արևելյան շրջաններում հորատման աշխատանքները. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:

Չավուշօղլուն նամակում նշում է, որ ԵՄ-ի` Կիպրոսի ղեկավարությանը ցուցադրած աջակցությունը աղերսներ չունի միջազգային իրավունքի հետ, և այդ տարածքը մտնում է թուրքական ջրային սահմանների մեջ:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը քննադատել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինի հայտարարությունը` Թուրքիայի հորատման աշխատանքների վերաբերյալ և նշել, որ ԵՄ-ն չպետք է հանդես գա ի պաշտպանություն ինչ-որ մեկի, այլ պետք է որդեգրի կառուցողական դիրքորոշում:

Նշենք, որ Թուրքիան հորատման աշխատանքները սկսել էր մայիսի 4-ից, որից հետո քննադատական հայտարարություններ են հնչել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից և մի շարք այլ պետություններից:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica