close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հանդես է եկել համերգային ծրագրով

Արցախ

17 Մայիսի 2019, 23:04
 Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հանդես է եկել համերգային ծրագրով

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր տեղի է ունեցել մայրաքաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ստեղծման 25-ամյակին նվիրված համերգ:Համերգին   կենտրոնի  սաները  հանդես  են  եկել  ազգային  երգ ու  պարով, ներկայացրել  թատրոն  և  այլն:

«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   ողջունելով  ներկաներին՝     Ստեփանակերտի  մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնի հիմնադիր  և  խորհրդի  նախագահ    Լյուդմիլա  Բարսեղյանը միջոցառման   ներկաներին    ասել է, որ  կրթօջախը  ստեղծվել  է  պատերազմի  դժվարին   տարիներին՝  1993  թվականին: Այն  պահին,  երբ   վտանգն  անխուսափելի  էր, սակայն   երեխաները  մեծ  սիրով  էին  հաճախում   կենտրոն, իսկ  մանկավարժներն  էլ մեծ  նվիրումով  էին   իրենց  աշխատանքը  կատարում՝    թիկունք  կանգնելով  արդարության  համար  պայքարողներին:

«Կենտրոնի  կայացման  ճանապարհը  բավականին  դժվար  էր:  Չնայած   մշտական  շենք  չունենալու  պատճառով  յոթ  անգամ   տեղից-տեղ  ենք   տեղափոխվել, բայց  կարողացել   ենք  հաղթահարել  բոլոր   խոչընդոտները:  2010  թվականին    ԱՀ  նախագահի   աջակցությամբ      կենտրոնի  սաներն   ունեցան  հարմարավետ  նոր   շենք:  Կենտրոնում  գործում  է  շուրջ  30  բաժին, ուր  սովորում  է  1500  երեխա: Մեր  սաների  մի  մասն  իրենց   ունեցած  ձեռքբերումներով    հայտնի  են  դարձել  ոչ  միայն  Արցախում, Հայաստանում, այլև  արտերկրում: Հպարտ եմ, որ  կենտրոնից   ծնունդ  առած  «Մռակած»    պետական  կամերային  երգչախումբը   և   նորաստեղծ   «ՎԵԼԱՆՍ»  համույթն  Արցախը    ճանաչելի են   դարձնում տարբեր  երկրներում»,-մասնավորապես   ասել   է  Լ.  Բարսեղյանը:

Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ   պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, ԱՀ  Ազգային  ժողովի  փոխնախագահ  Վահրամ  Բալայանը,  պետական այլ  այրեր,  Երևանի  մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնի    պատվիրակության  անդամներ, ապրիլյան    պատերազմի  ժամանակ  զոհված  Անդրանիկ  Զոհրաբյանի  և  Սասուն  Մկրտչյանի  ծնողները  և  այլք:

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica