close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հովհաննես Թումանյանի թանգարանը ներկայացրեց թումանյանական գինիների շարքը

Հասարակություն

16 Մայիսի 2019, 22:37
 Հովհաննես Թումանյանի թանգարանը ներկայացրեց թումանյանական գինիների շարքը

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի շրջանակում գրողի թանգարանը և «Արմենիա Վայն» ընկերությունը համատեղ նախաձեռնությամբ թողարկել են «Տակառ» գինիների հատուկ շարքը: Գինիները փաթեթավորված են հոբելյանական հատուկ դիմապիտակներով և թումանյանական քառյակներով։

«Թումանյան բանաստեղծին, պոետին ու հասարակական գործչին հանրությանը ներկայացնելուց բացի, թանգարանը ցանկանում է մարդկանց ծանոթացնել Թումանյան հոր, ընկերոջ հետ:

Հայտնի է, որ նա շատ հյուրասեր մարդ էր, և Թումանյանի տան դռները միշտ բաց էին մարդկանց առաջ: Ընկերական միջավայրում բանաստեղծն ուշադրության կենտրոնում էր նաև որպես թամադա: Սիրել է քեֆ և ուրախություն: Նրա ձեռքին միշտ եղել է գինու թասը, որով կենացներ է խմել»,-նշեց թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանն ու հավելեց, որ թանգարանում պահվում է այն բաժակը, որով Թումանյանը կենացներ է ասել:

Նա ընդգծեց, որ Թումանյանին այդ կողմից ներկայացնելու լավագույն միջոցը գինու տեսքով հուշանվերներ թողարկելն էր:

Հուշանվերներին կցված է փոքրիկ գրքույկ, որում պատմվում է, թե Թումանյանն ինչ մեծ վարպետությամբ է խնջույքներ վարել:

Նոր գինիները հնարավոր է ձեռք բերել հենց թանգարանի հուշանվերների բաժնից: Շուտով դրանք սահմանափակ քանակությամբ հասանելի կլինեն նաև առևտրային և ժամանցային կենտրոններում:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ «Արմենիա Վայն» ընկերության հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, որի համաձայն ընկերությունը թանգարանին աջակցելու է տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica