close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ ուզեմ, ասելու եմ, և նստած լսելու ես. Ռոբերտ Քոչարյանը` Արթուր Դավթյանին

Իրավունք

16 Մայիսի 2019, 18:02
 Ինչ ուզեմ, ասելու եմ, և նստած լսելու ես. Ռոբերտ Քոչարյանը` Արթուր Դավթյանին

Երևանի Ավան և Նոր համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ժամանակ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդեց, որ անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում է տեղի ունեցել: Ըստ նրա՝ անձեռնամխելիության այն որակումը, որ տրվել է, հիշեցնում է շարքային կադաստրի աշխատանք:

Այս համեմատությունը դուր չեկավ  դատական նիստին մասնակցող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, և նա, ընդհատելով Քոչարյանի խոսքը,  կոչ արեց կոռեկտ լինել:

Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. «Ինքը չի ասել, որ հայտարարություն ունի, թող ասի, նոր խոսի»:
 
Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ դատավորը բոլոր հնարավոր խախտումները թույլ է տալիս: «Թույլ եք տալիս դատախազությանը ցանկացած պահի ընդհատել մեզանից ցանկացած մեկի խոսքը»,- դատավորին դիմեց նա՝ հիշեցնելով, որ իրենք կա'մ հայտարարություն են արել, կա'մ առարկություն ներկայացրել, բայց որևէ մեկի խոսքն ընդհատել իրենց թույլ չեն տվել, ավելին՝ «բռի ձևով» միջամտել:

Հայկ Ալումյանն ավելացրեց` որքան ավելի բարձրաստիճան դատախազ է խոսում, այնքան դատավորն ավելի կաշկանդված է:

Դավթյանը կրկին կոռեկտ և չափի մեջ լինել կոչ արեց: «Ես կոչ եմ անում բոլորին` մաքուր իրավական դաշտում, առանց հուզական արտահայտությունների իրենց դիրքորոշումը ներկայացնել»,- ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց՝ դատախազի մեղադրանքը իրավական դաշտի հետ ընդհանրապես  կապ չունի: «Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես»,- ասաց նա Արթուր Դավթյանին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica