close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական դատարանը կալանք է դրել երկրի պատմության մեջ հայ ամենահարուստ գործարարներից մեկի ունեցվածքի վրա

Տարածաշրջան

16 Մայիսի 2019, 17:51
 Թուրքական դատարանը կալանք է դրել երկրի պատմության մեջ հայ ամենահարուստ գործարարներից մեկի ունեցվածքի վրա

Ստամբուլի 13-րդ հաշտարար դատարանը որոշել է կալանք դնել Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենահաջողակ գործարարներից մեկի` հայ Մաթիլդ Մանուկյանի ունեցվածքի վրա. հաղորդում է sozcu.com.tr կայքը:

Դատարանը որոշել է հետաձգել դատը մինչև դեկտեմբերի 10-ը` կալանք դրելով նրա սեփականության վրա: Այդ ընթացքում հայտնի գործարարի ձեռք բերած ունեցվածքը պետք է հետաքննության ենթարկվի:

Մանուկյանի ժառանգության համար դատարան էր դիմել 16 մարդ:

«Հասարակաց տների թագուհի» տիտղոսը ստացած Մաթիլդ Մանուկյանը սերում էր պոլսահայ ազնվական ընտանիքից  և մահացել է 2001 թ.: Նա  20-րդ դարի Թուրքիայի ամենախոշոր հարկատուներից էր: «Հարկերի չեմպիոնն» ուներ 70 բիզնես կենտրոն, 500 բնակարան, 200 բնակարան Յալովայում քաղաքում, հինգ աստղանի 3  հյուրանոց Անթալիայում և Ալանիայում, 10 առանձնատուն Հյուսիսային Կիպրոսում, գործարան Ստամբուլում, 18 մ երկարությամբ զբոսանավ և այլն։ Բացի այդ` ուներ 220 տաքսի և մի շարք հասարակաց տներ շահագործելու թույլտվություն, բաժնեմասեր, հաշվեհամարներ երկրում և դրսում, բազմաթիվ հատուկ ավտոմեքենաներ: Զբաղվում էր բարեգործությամբ` նվիրատվություններ անելով պոլսահայ համայնքին: Կար տարածված կարծիք, որ հասարակաց տներում պահում էր միայն թուրք կանանց` դրանով ցանկանալով նվաստացնել թուրքերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica