close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղեկություն եմ ստացել, որ բանակի բարձրագույն կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ. Քոչարյանը պատմեց՝ ինչու էր հավաքել ԶՈւ բարձրագույն կազմին

Իրավունք

16 Մայիսի 2019, 17:02
 Տեղեկություն եմ ստացել, որ բանակի բարձրագույն կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ. Քոչարյանը պատմեց՝ ինչու էր հավաքել ԶՈւ բարձրագույն կազմին

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է 2008-ի փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերը:

«Ընտրություններից անմիջապես հետո  21․5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել էր, որ ինքն ընտրված նախագահ է: Ամսի 20-ին արդեն հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը սյուրպրիզ ունի։ Հաջորդ օրը` ամսի 21-ին, նա հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության փոխնախարարների հետ, և նրանք  հայտարարել են,  որ միանում են ժողովրդին։ Ես այդ ժամանակ Մոսկվայում էի, և չափազանց մեծ մտահոգություն էր ինձ համար ԵԿՄ-ի` այդ շարժմանը միանալու մասին լուրը։ Նշում եմ՝ ոչ միայն Մանվել Գրիգորյանի, Գագիկ Մելքոնյանի միանալու մասին լուրն էր մտահոգիչ, այլև հենց ԵԿՄ-ինը։ Ես ընդհատեցի իմ այցը Մոսկվա և փետրվարի 22-ի ուշ երեկոյան վերադարձա Երևան»,- պատմեց Քոչարյանը:

Ըստ նրա՝ ինքը Հայաստան վերադառնալուց հետո հանդիպել էր բարձրագույն զինվորական ղեկավարության հետ, որպեսզի նրանց բացատրի, որ բանակի ներքաշումը կարող է կործանարար լինել պետության համար։

«Ես տեղեկություն եմ ստանում, որ բանակը, բանակի բարձրագույն կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ: Ի՞նչ պիտի անի գերագույն գլխավոր հրամանատարը: Բնական է, որ պիտի հանդիպի բանակի բարձրագույն կազմի հետ և զգուշացնի, որ դա անթույլատրելի է և կարող է այնպիսի հետևանքների բերել, որոնք կկործանեն ՀՀ-ն: Հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 23-ին` մոտավորապես ժամը 11-ի կողմերը: Ի դեպ, ես չեմ ասել` ում կանչել, ցանկ չենք նայել: Հանդիպումը տևել է 20 րոպե: Քննարկում չի եղել, հաղորդակցությունը եղել է միակողմանի, ես իմ մտահոգությունն եմ հայտնել և գնացել։ Երկու հարցի վրա ենք ուշադրություն դարձրել. առաջին՝ հասունանում է ներքաղաքական ճգնաժամ, ուստի մենք պետք է սահմաններին շատ ուշադիր լինենք, որ հակառակորդը չկարողանա օգտվել այդ իրավիճակից։ Ինքս, երբ Արցախում ղեկավար էի, օգտվել եմ Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակից, և այդ ընթացքում մենք ազատագրել ենք միանգամից 3 շրջան։ Հաջորդ խնդիրը եղել է հետևյալը՝ ԵԿՄ-ում իրադարձությունները։ Շատ հստակ է եղել հարցը՝ կա՛մ երկրապահ եք, կա՛մ քաղաքական գործիչ»,- նշեց Քոչարյանը՝ շեշտելով, որ զինվորական ղեկավարության հետ հանդիպման ժանանակ, բացի այս երկու հարցերի քննարկումից, որևէ այլ հարցի քննարկում և հանձնարարական չի եղել։ 

 

Լրջացէ՛ք
24 Մայիսի 2019, 12:03 Լրջացէ՛ք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica