close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջարկվում է պահեստազորայիններին ներգրավել ՊՆ-ի վարժական հավաքներում

Հասարակություն

16 Մայիսի 2019, 17:05
 Առաջարկվում է պահեստազորայիններին ներգրավել ՊՆ-ի վարժական հավաքներում

ՀՀ պաշտպանության նախարարությունը Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ էր դրել նախագիծըստ որի՝ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները կներգրավվեն ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներին:

Ըստ նախագծի՝ վերջին տարիներին  ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, և  անհրա­ժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ:

Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում լինեն մարտունակ  ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորա­յին­ներով:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պահեստազորայինների վարժական հավաքների անցկացումը և խնդիրների կատարման համար մարտունակ ստորաբաժանումների ավելացումը:

Նախագիծը հարթակում էր մինչև մայիսի 14-ը, սակայն այդպես էլ քննարկում չծավալվեց, և կարծիք հայտնողներ չեղան։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica