close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եղել են այնպիսի ֆեյսբուքյան գրառումներ, որոնք իշխանահաճո չեն, դրա համար ինձնից պահանջում են աշխատանքից ազատման դիմում գրել. նախարարության աշխատակից

Հասարակություն

16 Մայիսի 2019, 19:00
 Եղել  են  այնպիսի ֆեյսբուքյան գրառումներ,  որոնք իշխանահաճո  չեն, դրա համար ինձնից պահանջում են աշխատանքից ազատման դիմում գրել. նախարարության աշխատակից

Օրերս տեղեկացրել էինք, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակից Գոհար Անակչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իրենից պահանջել են աշխատանքից հեռացման դիմում գրել:

Հարցի առնչությամբ Yerkir.am-ը կապ հաստատեց նախարարության աշխատակից Գոհար Անակչյանի հետ`պարզելու, թե որն է խնդրի առաջացման պատճառը, որոնք են նախարարության կողմից հնչեցված հիմնավորումները, ինչպես է նա պատրաստվում պայքարել սեփական իրավունքների իրացման համար:

-Տիկի’ն Անակչյան, արդյո՞ք սա Ձեզ հետ տեղի ունեցած առաջին դեպքն է, որ պահանջում են աշխատանքից ազատման դիմում գրել:

-Այո’: 1996 թվականից աշխատել եմ պետական  համակարգում, և  նման  դեպք չի գրանցվել իմ պրակտիկայում: Ազատման  դիմում  գրել  եմ  միայն  իմ  սեփական կամքով` այլ աշխատանքի անցնելու կամ սովորելու նպատակով:

-Շրջանառվող  լուրերի  կապակցությամբ ՏԶՆ  նախարարի  մամուլի  խոսնակ  Արմինե  Օհանյանը պարզաբանում էր տարածել, ըստ որի` Դուք զբաղեցրել եք նախարարի տեղակալ  Հակոբ Ավագյանի  օգնականի  պաշտոնը,  որը  հայեցողական է, և  քանի որ Ավագյանը փետրվարի 5-ից այլևս  չի զբաղեցնում վերոհիշյալ պաշտոնը, հետևաբար` Դուք  էլ  չունեք  անմիջական ղեկավար, հստակ  հանձնարարությունների ու գործառույթների  շրջանակ,  և Ձեզ առաջարկել  են  աշխատանքից  ազատման  դիմում գրել: Նախարարությունից  հավաստիացնում են նաև, որ Ձեր կողմից եղել են ուշացումների և բացակայությունների դեպքեր: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Իմ  անմիջական  ղեկավարի`  պաշտոնի  ազատումից  մեկ շաբաթ հետո ես դիմել եմ աշխատակազմի  ղեկավարին` զբաղվածությունս ապահովելու համար: Առաջարկս ընդունվել և ողջունվել է: Միասին քննարկելուց հետո եկել ենք համաձայնության, որ կարող  եմ համագործակցել  նախարարության  քարտուղարության հետ: Նույն  օրը  ստացել  եմ  հանձնարարարություններ և մինչ օրս բարեխիղճորեն կատարում եմ: Ինչ վերաբերում է իմ ուշացումներին և բացակայություններին, ապա կներկայացնեմ դրանց պատճառները: Հարցն  այն է, որ  ես  դրա  մասին  տեղեկանում  եմ լրահոսից:  Այսքան  ժամանակ` արդեն իսկ 4 ամիս, ոչ ոք ինձ չի տեղեկացրել, որ  բացակայությունների  համար  ինչ-որ տեղեկանք կամ  հիմնավորում  է պետք ներկայացնել: Չորս ամիս  ստացել  եմ  իմ աշխատավարձը` առանց պահումների (բացակայությունների համար), ինչպես նաև ստացել եմ եռամսյակային պարգևավճար:

-Դուք պնդում եք, որ Ձեզ աշխատանքից ազատել են համացանցում ակտիվության համար, սակայն  նախարարությունից  տեղեկացնում են, որ իրենք չեն վերահսկում իրենց աշխատակիցների ակտիվությունը սոցիալական ցանցերում: Ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլի խոսնակի այս հայտարարությունը: Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում եղե՞լ են դեպքեր  կամ նկատողություններ Ձեր ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրառումների կապակցությամբ:

-Կարծում  եմ, որ աշխատանքից  ազատման  դիմումի  պարտադրանքը  կարող է լիներ միայն իմ ակտիվությունը  սոցիալական  ցանցում:  Ուրիշ պատճառ չեմ գտնում: Եթե թերացել եմ աշխատանքումս, ապա գոնե մեկ անգամ պետք է նկատողություն, նախազգուշացում  ստանայի վերադասի կողմից:  Եթե հարցը իմ ուշացումներն են, ապա  ինչո՞ւ  են  հիմա  դրանց  մասին  հիշեցնում: Կարող էին  դեռևս  մարտ ամսին  պահանջել  իմ  2 օրվա  բացակայության  համար համապատասխան փաստաթուղթ: Ինչ վերաբերում  է  իմ  ֆեյսբուքյան  էջի  գրառումներին,  կարող եմ ասել,  որ  վերջին  մեկ ամսվա  ընթացքում  եղել  են  այնպիսի գրառումներ,  որ, կարծում  եմ,  իշխանահաճո  չեն, թեև ես  երբևէ  մտավախություն  չեմ  ունեցել  իմ  անձնական կարծիքը  թե'  ներկայիս,  թե' նախկին  իշխանությունների թերացումների,  ինչպես  նաև  հասարակական  երևույթների մասին հայտնելիս: Չեմ վախեցել, որ կարծիք հայտնելու համար կդատապարտվեմ:

-Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում  պայքարել  Ձեր  աշխատանքային  իրավունքների պաշտպանության համար:

-Տեղյակ եք, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել: Ես պատրաստվում եմ պաշտպանել իմ իրավունքները օրենքի սահմաններում:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica