close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջիկայում խորհրդարան կներկայացվի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն

Հասարակություն

16 Մայիսի 2019, 16:31
 Առաջիկայում խորհրդարան կներկայացվի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 16-ին ընդունել է «Հյուման Ռայթ Ուոչ» կազմակերպության՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով բաժանմունքի փոխտնօրեն Ջեյն Բյուքենընին, և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Գիորգի Գոգիային, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս խմբին պատկանող ոչ միայն երեխաները, այլ նաև հասուն մարդիկ ունեցել և այսօր էլ ունեն հասարակությանն ինտեգրվելու խնդիր: Հանձնաժողովի նախագահը հյուրերին ցույց է տվել այն տեսաձայնագրությունը, որտեղ ինքը հաշմանդամի սայլակի վրա փորձարկում է երևանյան բոլոր թեքահարթակները, որոնց գերակշիռ մեծամասնությունը հարմարեցված չէ հաշմանդամության սայլակին: Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ այսօր էլ այդ շերտի ներառականության հարցը դեռ չլուծված խնդիրներից մեկն է:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն, որի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկելու է հեղափոխական մոտեցումներ: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Կառավարության կողմից հատկացվող գումարները պետք է ճիշտ տեղաբաշխվեն և տրվեն հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, որպեսզի վերջինս մնա ընտանիքում: Հանձնաժողովի նախագահի այս տեսակետը պաշտպանել է նաև Ջեյն Բյուքենընը: Նաիրա Զոհրաբյանն անհրաժեշտ է համարել նաև այդ ընտանիքներին սոցիալական և բժշկական ծառայության տրամադրումը:

Ջեյն Բյուքենընը նշել է, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մշտապես կարող է ստանալ «Հյուման Ռայթս Ուոչ» կազմակերպության իրենց բաժանմունքի խորհրդատվական աջակցությունը թե՛ համապատասխան օրենքի մշակման, թե՛ նման հաստատություններից երեխաներին իրենց ընտանիքներ տեղափոխելու և այնտեղ պահելու գործում ռեսուրսների  ճիշտ տեղաբաշխման հարցերում:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica