close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գորիկ Հակոբյանն ինձ տեսանյութ է ցույց տվել, թե ոնց է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում. Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց

Իրավունք

16 Մայիսի 2019, 16:17
 Գորիկ Հակոբյանն ինձ տեսանյութ է ցույց տվել, թե ոնց է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում. Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց

2008-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բազմաթիվ նյութեր կան, որ չեն կցվել սահմանադրական կարգը տապալելու փաստով հարուցված քրեական գործին։ Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այդ տեսանյութերի զգալի մասը ես տեսել եմ մարտի 7-8-ի կողմերը. Գորիկ Հակոբյանն (ԱԱԾ նախկին ղեկավար-խմբ.) իմ մոտ էր բերել և ցույց տվել այդ տեսանյութերը: Մինչդեռ քննչական մարմինը սկզբում կատեգորիկ մերժում էր, որ նման բաներ եղել են։ Ես ինչո՞ւ եմ իմ մոտ նայել, որովհետև մինչև մարտի 1-ի իմ` հայտնի ասուլիսը, կապվել եմ Գորիկ Հակոբյանի հետ և հարցրել՝ ի՞նչ վիճակ է, ես հիմա լրագրողների հետ հանդպելու եմ, ուստի պիտի փաստեր ճշտվեն։ Նա ասաց, որ զենք են կիրառում, մարտական նռնակներ կան,  և այդ դրվագը նա ինձ պատմեց, որ մեքենայից մեկը դուրս է գալիս, կրակում զինվորների ուղղությամբ: Հետո, երբ մամուլում սկսեցին քննադատել, թե այդպիսի բան չկա, անձամբ Գորիկ Հակոբյանը բերեց և իմ գրասենյակում ցուցադրեց, և  դրա հետ մի շարք այլ դրվագներ, որոնք այսօր ոչ մի տեղ չկան: Այդ տեսանյութերը հիմա չկան, ես չգիտեմ՝ որտեղ են։ Անվտանգության ծառայության պետը... Բավականին հետաքրքիր նյութեր՝ ոնց է նռնակը պայթում, ոնց է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում։ Այս ամբողջը կար նյութերում, բայց հիմա չկա։ Երբ մենք ասում ենք՝ մի ամբողջ քրեական գործ՝ 3 հատորով, Անվտանգության ծառայության կողմից հարուցված ու Հատուկ քննչական ծառայությանը հանձնված, այստեղ չկա։ Այդ գործն ուղղակի չի կցվել, և համոզված եմ՝ բազմաթիվ նյութեր ևս չեն կցվել: Եվ երբ ասում ենք, որ ԱԱԾ-ից միայն մեկ մարդ է հարցաքննվել, սրանք հարցեր են»,- մանրամասնեց Քոչարյանը:

Ըստ նրա՝ որպեսզի դատարանն ամբողջական պատկերացում ունենա, պետք է այս հարցերն ընդլայնված քննարկվեն:

 



Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica