close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցներին հորդորում են աշխատանքից ազատման դիմում գրել

Իրավունք

16 Մայիսի 2019, 15:42
 Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցներին հորդորում են աշխատանքից ազատման դիմում գրել

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակից Գոհար Անակչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել` հայտնելով, որ իրենից պահանջել են աշխատանքից հեռացման դիմում գրել:

Անակչյանի խոսքով` ՏԶՆ նախարարի այդ հանձնարարականը պայմանավորված է իր`սոցիալական ցանցերում ակտիվ լինելու հանգամանքով: «Ես ակտիվ եմ սոցիալական ցանցերում, քննադատում եմ այն երևույթները, որոնք ինձ դուր չեն գալիս, բայց նման օրենք կա՞, որ քննադատելու համար պետական ծառայողը պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրի, առավել ևս, որ նախարարը պետք է ասի նման բան աշխատողին»,- նշում է Անակչյանը հավելելով, որ աշխատանքից ազատման դիմում գրելու պատճառի մասին իր հարցադրման պատասխանն ուղղակի եղել է` նախարարն է ասում ու վերջ. «Ճիշտն ասած, ես արդեն 20 տարուց ավել է, ինչ աշխատում եմ ՀՀ պետական համակարգում և չեմ կարող հասկանալ, թե ինչու պետք է պետական աշխատողը նախարարի ասելով դիմում գրի ու աշխատանքից դուրս գա»,- գրել էր նա:

Սա նախարարությունում աշխատողից ազատման դիմում պահանջելու առաջին դեպքը չէ: Դեռևս 6 ամիս առաջ նմանատիպ դեպքի առնչությամբ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ելույթով հանդես էր եկել նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Խաչատրյանը: Նա սոցիալական ցանցի միջոցով բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետին, փոխվարչապետերին և, առհասարակ, հասարակությանը:

Խաչատրյանը մասնավորապես նշում էր. «Ես նման ձևաչափով հանդես չէի գա, եթե 2017 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան գաղտագողի ճանապարհով շրջանառության մեջ չդրվեր զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանիս աշխատանքից ազատելու վերաբերյալ նախարարի հրամանի նախագիծը`առանց իրական և իրավական հիմքերի»:

Ըստ նրա` իրեն կոմիտեի նախագահի աշխատասենյակում բազմիցս հորդորել են ազատման դիմում գրել այն պատճառով, որ իր պաշտոնի համար արդեն կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանն ուներ նոր թեկնածու, որի անունը կապվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անվան հետ:

Խաչատրյանի խոսքով` 2019 թվականի սկզբին լրացել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում իր աշխատանքային գործունեության 10 տարին:

«Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո կոմիտեի նախագահ է նշանակվել հեղափոխության ժամանակ քչից-շատից ակտիվ քայլող Հռիփսիմե Գրիգորյանը, որը մինչ այդ եղել է նախագահի թիմում` որպես խորհրդատու, և համատեղել է հեղափոխական հոսանքին զուգահեռ քայլելն ու հավաքած խորհուրդներն իր անձնական նպատակների համար օգտագործելը: Եվ քանի որ հետհեղափոխության փուլում քաղաքական, հայեցողական և վարչական պաշտոններում պետք է լինեին բարեփոխումներ, նա ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում` քայլ անելով ու ինչպես ինքն է սիրում ասել` «մատ անելով» ու զբաղեցնելով իր իսկ անմիջական ղեկավարի տեղը: Դեռևս իմ նշանակումից օրեր առաջ տեղեկանալով թեկնածությանս առաջադրման մասին` ոլորտային քննարկումներից մեկից անմիջապես հետո, կոմիտեի նախագահը ինձ հրավիրում է իր աշխատասենյակ և մոտ մեկ ժամ տևած խոսակցության մեծ մասը ծախսում ինձ համոզելու վրա, որ տվյալ տեղի համար թեկնածու ունի ու նրան խոստացել է, ու որ ավելի լավ կլինի ընտրեմ աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնը` փորձելով համեմատություն անել, որ աշխատավարձերը գրեթե նույնն են, և երկու դեպքում էլ ծառայողական մեքենա կա: Բնականաբար, տվյալ պահին այս ամենն ինձ համար բացարձակապես նշանակություն չուներ:

Խոսքս ուղղում եմ փոխվարչապետ Ավինյանին, քանի որ թեկնածուի անունը շահարկվել է իբրև Ձեր թեկնածուի, ինչին չեմ ուզում հավատալ, քանի որ հիմք եմ ընդունում վարչապետի հայտարարությունը`բարեկամախնամիական կապերով պաշտոն զբաղեցնելու վերջը տալ: Ի դեպ, կոմիտեի նախագահի տեղակալի նշանակումը կոմիտեի ղեկավարի իրավասությունը չէ, իսկ ես չէի պատրաստվում հրաժարվել մի աշխատատեղից, որտեղ անելիքները շատ են, իսկ տարիներ ի վեր այնտեղ ծառայությունների ոլորտում, մասնավորապես` զբոսաշրջային օբյեկտների ոլորտի պետական կարգավորման մասով, ես ծանոթ եմ եղել, դեռևս 2009 թվականից սկսած, իմ ունեցած ներուժը կարող էի ըստ արժանվույն ներկայացնել:

Երկու ամիս շարունակ, հակառակ իմ խնդրանքին, այդպես էլ աշխատանքի բաժանում չեղավ, փոխարենը եղան կամայական հանձնարարություններ»,- բացատրում է Խաչատրյանը` միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ «Մալբրի» համակարգում որևէ գործի մակագրություն առկա չէ, այլ միայն կան որոշակի ժամկետային գործերի մասին տեղեկացումներ, որոնց չկատարումն իր կողմից շատ խիստ կարող է դիտարկվել որպես աշխատանքի ուշացում: «Բոլոր գործերը մնում են կիսատ, ցաքուցրիվ վիճակ է, կոմիտեում բարձիթողի իրադրություն է` բառի բուն իմաստով: Չկա «աշխատաժամանակի սկիզբ և վերջ» հասկացություն: Գրությունները հասնում են կոմիտեի նախագահինց ու տեղից չի շարժվում ոչինչ, կանգ է առնում»,- ասում է նա` ավելացնելով. «Երբ քաղաքական վերադասավորումների արդյունքում հրաժեշտ էինք տալիս նախորդ նախարարին, դեռ հանդիպումը չավարտված`հրավիրվում եմ կոմիտեի նախագահի սենյակ, ու նորից այնտեղ բարձրաձայնվում է, որ իր ուզած մարդը տեղակալ չդարձավ, նա դեռ սպասում է, արդեն խոստացվել է, ի՞նչպես կարող էին խաբել իրեն, վրդովված բղավում ու ինձ անընդհատ կշտամբում ու հորդորում նոր աշխատանք գտնել»:

Դեպքերի նման զարգացումից հետո, Խաչատրյանի հավաստիացմամբ, նորանշանակ նախագահի հետ ընդհարումներն ավարտվում են, ու ամեն ինչ սկսում են «նոր էջից», սակայն արդեն 2018 թվականի նոյեմբերի 5-ին նույն կերպ աշխատանքային օրվա մեկնարկին հեռախոսազանգի միջոցով կոմիտեի նախագահի կողմից տեղեկացվում է, որ 30 րոպե հետո ընդհանուր թիմի հետ նախարարի հետ հանդիպում տեղի պիտի ունենա, որից հետո էլ կրկին աշխատակցին հորդորում են կա’մ աշխատանքից ազատման դիմում գրել, կա’մ վերադառնալ նախկին աշխատանքին:

«Որը՞ պետք է լինի իմ քայլը: Նահանջե՞լ, թե՞ պայքարել մինչև վերջ»,- եզրափակում է Արթուր Խաչատրյանը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica