close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.64
GBP1607.85
EUR1535.66
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ի նախաձեռնած ֆորումը ձևավորում է նոր դիսկուրսային հարթակ

Քաղաքական

16 Մայիսի 2019, 14:04
 ՀՅԴ-ի նախաձեռնած ֆորումը ձևավորում է նոր դիսկուրսային հարթակ

«Փաստինֆո»-ն անդրադարձել է ՀՅԴ-ի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կայացած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումին:

Նյութը ներկայացնում ենք ստորև:

«ՀՅԴ-ի նախաձեռնությամբ կայացել է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև իրավապայմանագրային հարաբերությունների հաստատման հարցը: Քննարկումներից և ելույթներից հետո ընտրվել է կազմկոմիտե` կազմված 15 հոգուց, որոնցից 3-ն Արցախից են, 8-ը` Հայաստանից, 4-ը` Սփյուռքից:

Հատկանշական է, որ դա ՀՅԴ-ի համար ամենանշանավոր իրադարձությունն  է խորհրդարանական արտահերթ  ընտրություններից հետո, երբ ավանդական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ դուրս մնաց Ազգային ժողովից` ստանալով արտախորհրդարանական  ընդդիմության կարգավիճակ: Համապատասխանաբար, այդ միջոցառումը կարելի է համարել ՀՅԴ-ի գործունեության համար նոր փուլ: Ամեն դեպքում` ձևավորվում է պատկերացում կուսակցության առաջնահերթությունների մասին:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև իրավապայմանագրային հարաբերությունները բարձրացնելու օրակարգը սկսեց քննարկվել 2016 թվականի քառօրյա պատերազմից անմիջապես հետո, երբ Սերժ Սարգսյանը հրահանգեց հատուկ մարմիններին` մշակել համապատասխան փաստաթղթեր:

Սակայն նախագահության վերջին տարիներին խնդիրը, կարծես, ապաակտիվացվել էր:ՀՅԴ-ն մի քանի անգամ հրապարակայնորեն խոսել է այդ մասին` այդ պահանջներին պաշտոնական բնույթ չհաղորդելով:

ՀՅԴ ղեկավարությունը, քաղաքական և փորձագիտական շրջանակների մասնակցությամբ, այդ հարցն իր օրակարգում առաջնային  դարձրեց, և բնական հարց է առաջանում` ինչո՞ւ է կուսակցության գործունեությունն ակտիվ հենց այդ ուղղությամբ: Դատելով փաստից, որ  Ստեփանակերտում  քննարկումներում հիմնականում ներգրավվեցին, այսպես կոչված, «հին» համակարգի կամ ընդդիմության ներկայացուցիչները, կարելի է ենթադրել, որ Արցախի ներկայիս կառավարությունն ունի որոշակի մտավախություններ ՀՀ-ում արցախյան քաղաքականության հետ կապված, և, օրակարգային դարձնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև իրավապայմանագրային հարաբերությունները, նրանք ձգտում են նոր մակարդակի հասցնել հարաբերությունները` փորձելով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ավելի կանխատեսելի դարձնել: Մյուս կողմից` ՀՅԴ-ի նախաձեռնությունը բավականաչափ կառուցողական է և հիմնականում լրացնում է Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, արցախյան օրակարգը, որի հիմնական խնդիրն է ուժեղացնել Արցախի թեման բանակցային գործընթացում:

ՀՅԴ-ի նախաձեռնությունը կարող է  ձևավորել նոր դիսկուրսային հարթակ, որի շրջանակում  ԼՂ հիմնախնդրի շուրջ կարող են ձևավորվել ռացիոնալ բանավեճեր և այլընտրանքային մոտեցումներ: Խնդրի այդ բաղադրիչը նույնպես շատ կարևոր է, հատկապես` որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում նշանակություն է տվել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քաղաքական դիսկուրսի անհրաժեշտությանը: Մնում է, որ իշխանությունները կարողանան կամ ցանկանան ստեղծել կապի արդյունավետ խողովակներ տարբեր քաղաքական և հասարակական խմբերի հետ համագործակցության համար: Ի դեպ, «Իմ քայլը» կուսակցությունից պատգամավորները նույնպես մասնակցել են ՀՅԴ-ի կազմակերպած քննարկումներին, սակայն դիտորդի կարգավիճակում էին, ի տարբերություն «Բարգավաճ Հայաստան»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորների, որոնք հանդես են եկել ելույթներով:

Հաշվի առնելով այն փաստը, որ հաջորդ տարի Արցախում նախատեսված են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, արդարացի է ենթադրել, որ ՀՅԴ-ի նախաձեռնությունը նույնպես հիմնված է ներքաղաքական համատեքստի վրա: Մյուս կողմից` տեսանելի է, որ ՀՀ նախկին իշխանությունների հետ կապված ուժերն ավելի լավ են կազմակերպված Արցախում, ինչը, իհարկե, չի կարելի միանշանակ գնահատել: Մի կողմից դրական է այն, որ Արցախում ստեղծվում են դիսկուրսային հարթակներ, մյուս կողմից`  վտանգավոր կլինի, եթե Արցախը կամ պետության իշխանությունները դառնան կամ, ավելի հստակ, դիտարկվեն որոշների կողմից որպես ներքաղաքական անտագոնիզմի բևեռ:

Այնուամենայնիվ,  ՀՅԴ-ի կողմից կազմակերպված համաժողովը դրական տպավորություն է թողել և կարող է դառնալ հասարակության, Հայաստանի և Արցախի համախմբման գործոն` ի տարբերություն «Սասնա ծռեր» կուսակցության ավտոարշավի, որն ավելի նման էր քաղաքական սադրանքի, քանի որ անհասկանալի է, թե ինչ հեղափոխություն կարելի է «ներկրել» Արցախ: Այդ արկածախնդիր նախաձեռնությունը միայն ապակայունացնում է Արցախում ներքաղաքական իրավիճակը` ստեղծելով որոշակի ռիսկեր շփման գծի համար: Դա այն դեպքն է, երբ ցանկություն է առաջանում արտահայտվել թևավոր խոսքով ` «Ձեր քիթը ուրիշի հարցի մեջ մի մտցրեք»»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica