close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+6°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեւանի պետական համալսարանը 100 տարեկան է

Հասարակություն

16 Մայիսի 2019, 13:39
 Երեւանի պետական համալսարանը 100 տարեկան է

Երեւանի պետական համալսարանն այսօր դարձավ 100 տարեկան:

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը Հայաստանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց:

Որոշման ակունքում կանգնած էր Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունում լուսավորության նախարարի պաշտոնը ստանձնած, դաշնակացական ականավոր գործիչ, մեծ մտավորական, Նիկոլ Աղբալյանը: Նրան հիրավի պետք է համարել ԵՊՀ հիմնադիր հայրը:

1920 թվականի հունվարի 31-ին Գյումրիի (այն օրերին՝ Ալեքսանդրապոլ) առեւտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվեց Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության այն օրերի ղեկավարները եւ բազմաթիվ հյուրեր, այդ թվում, նաեւ՝  արտասահմանից։

Համալսարանի առաջին ռեկտորը իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանն էր։ Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող եւ 32 դասախոս։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։

Ղամբարյանի ջանքերով հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող անվանի գիտնականներ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը եւ ուրիշներ։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երեւանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվել է Երեւանի ժողովրդական համալսարան։ Երեւանում վերաբացված կրթօջախի ռեկտոր է ընտրվել հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica