close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում քաղաքացիությունը կորցրած քաղաքացիների համար օրինագիծ է առաջարկվել

Տարածաշրջան

16 Մայիսի 2019, 11:44
 Թուրքիայում քաղաքացիությունը կորցրած քաղաքացիների համար օրինագիծ է առաջարկվել

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Մարդինից պատգամավոր Թումա Չելիքը ԹԱՄԺ-ին օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի քաղաքացիությունը կորցրածների վերաբերյալ. հաղորդում  է «Ակօս» թերթը:

«Այս օրենքի նպատակը քաղաքացիությունը կորցրած, բնակչության փոխանակման ենթարկված, հարկադրաբար աքսորված և դրա արդյունքում քաղաքացիությունը կորցրած քաղաքացիների քաղաքացիությունը վերականգնելն է»,- հայտարարել է նա:

Այս օրենքը վերաբերում է 1914 թ. հունվարի 1-ից հետո տարբեր պատճառներով երկրից հեռացած անձանց, որոնց թվում են 1914-23 թթ. աքսորված` Պոնտոսի հույները, 1915 թվականից հետո աքսորյալ հայերն ու ասորիները, 1923 թ. թուրք-հունական բնակչության փոխանակության, 1924 թ. նեստորականների աքսորի, 1934 թ. Թրակիայի (հրեական) ջարդի, 1955 թ. սեպտեմբերի 6-7 ջարդի, 1964 թ. հույների աքսորի և այլ քաղաքական պատճառների հետևանքով քաղաքացիությունը կորցրածները:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica