close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուրի ընտանիքը ստում է. թուրք հաղորդավար

Տարածաշրջան

16 Մայիսի 2019, 11:05
 Արթուրի ընտանիքը ստում է. թուրք հաղորդավար

Իսլամական քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն հերքել է այն տեղեկությունները, թե 13-ամյա հայ Արթուրին դավանափոխ են արել առանց ծնողների գիտության. հաղորդում  է haberler.com կայքը:

Մայիսի 12-ին իշխանամետ ATV հեռուստաալիքի եթերթւմ Հաթիփօղլուն հրապարակային կրոնափոխ էր արել Արթուրին և նշել, որ ստացել է ծնողների համաձայնությունը: Այս դեպքը մեծ արձագանք էր գտել ոչ միայն Թուրքիայի աշխարհիկ և իսլամական շրջանակներում, այլև Հայաստանում, ինչից հետո Արթուրի մայրը` Ալինա Ենգիբարյանը, հայտարարել էր, որ տեղյակ չի եղել դրանից, և որ իր որդուն խաբելով են տարել այդ հաղորդմանը:

Դեպքից հետո ԹԱՄԺ պատգամավոր Կարո Փայլանը բողոք էր ներկայացրել Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ` այդ դեպքն անվանելով «երեխայի շահագործում»: Թուրքիայի ՄԻՊ գրասենյակն այս դեպքի առթիվ ծանուցում էր ուղարկել ոստիկանություն:

Հաթիփօղլուն այս դեպքի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ երեխան «սեփական պահանջով և ծնողների համաձայնությամբ է մուսուլման դարձել», ոչ ստիպողաբար: «Քննարկվող մարդու վերաբերյալ ինձ տեղեկություններ են տվել ուղիղ եթերից առաջ: Ես էլ, երեխայի ընտանիքին զանգահարելով, ասել եմ, որ անհրաժեշտ է նրանց թույլտվությունը: Մեր հաղորդման աշխատակիցն ասաց, որ զանգահարել է նրա մորն ու խորթ հորը և հայտնել, որ նրանց երեխան ցանկանում է մուսուլման դառնալ: Եկավ հաղորդմանը, ազատ կամքով երիտասարդ է: Մայրն ու խորթ հայրն էլ համաձայնություն տվեցին: Սակայն դեպքից հետո ի  հայտ եկած արձագանքներից հետո ընտանիքը փոխեց իր ասածը: Որոշ մարդկանց ասածները, թաղամասի ճնշումները և սոցցանցերում գրվածները ազդեցին ընտանիքի որոշման վրա»,- հայտարարել է Հաթիփօղլուն:

Նա նաև հավելել է, որ դեպքի առթիվ հանդիպել է Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ: «Այժմ պետք է աջակցենք այդ ընտանիքին: Չպետք է նրանց ճնշենք: Մեր հայ քաղաքացիները մեր երկրի հարգարժան քաղաքացիներն են: Պետք է միասին գործենք: Արամ Աթեշյանի հետ էլ զրույց ենք ունեցել»,- ասել է հաղորդավարը:

Պոլսո պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ հանդիպում են ունեցել Էրդողանի և Թուրքիայի Կրոնական գործերի նախարարի հետ, որոնք նշել են, որ կհետաքննեն դեպքը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica