close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունը նահանջի քայլեր է անում. «Հրապարակ»

Հասարակություն

16 Մայիսի 2019, 10:32
 Իշխանությունը նահանջի քայլեր է անում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ լիբանանյան կազմակերպությունը կտա իր եզրակացությունը՝ Ամուլսարի հանքի հետ կապված, մենք տեղեկացանք, որ իշխանությունն արդեն նահանջի քայլեր է անում։

«Լիդիան Արմենիան», հանքի շահագործման խոչընդոտները վերացնելու համար, 2 պահանջ էր ներկայացրել դատարանին․ մեկը՝ պարտավորեցնել ոստիկանությանը՝ վերացնել ներխուժումն իր տարածք, որ կարողանան աշխատել, քանի որ ոստիկանությունը չէր արձագանքել իր դիմումներին։ Այս պահանջը դատարանը բավարարել է, եւ ոստիկանությունը, որն իրավունք ուներ բողոքարկել այս որոշումը, վերաքննիչ բողոք չի ներկայացրել, եւ որոշումն ուժի մեջ է մտել։

Երկրորդ որոշումը վերաբերում է դատախազությանը, որը մերժել էր քրեական գործ հարուցել հանքի աշխատանքները խոչընդոտողների նկատմամբ։ «Լիդիանը» դիմել էր դատարան, խնդրելով պարտավորեցնել դատախազությանը՝ քրգործ հարուցել․ առաջին ատյանը մերժել էր պահանջը, իսկ վերաքննիչը բավարարել էր։ Թվում է, թե դատախազությունը պետք է բողոքարկեր այս որոշումը, բայց 15-օրյա ժամկետն անցել է, եւ չեն բողոքարկել։

Սա խոսում է այն մասին, որ իշխանությանը զգոնացրել է «Լիդիանի»՝ միջազգային արբիտրաժ դիմելու հայտարարությունը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica