close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը զիջումների չի գնա` բարեկրթությունից ելնելով. Լավրովը` Պուտին-Պոմպեո հանդիպման մասին

Աշխարհ

15 Մայիսի 2019, 19:56
 Ռուսաստանը զիջումների չի գնա` բարեկրթությունից  ելնելով. Լավրովը` Պուտին-Պոմպեո հանդիպման մասին
ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, խոսելով նախօրեին կայացած Պուտին-Պոմպեո հանդիպման արդյունքների մասին, նշել է, որ բարեկիրթ վերաբերմունքը շփման մեջ դեռ չի նշանակում, թե ռուսական կողմը կգնա այնպիսի զիջումների, որոնք կհակասեն ՌԴ ազգային շահերին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Թրամփը հրապարակայնորեն ցուցաբերել է հետաքրքրվածություն 20-յակի  գագաթաժողովի նկատմամբ, տեսնելով այդտեղ հնարավորություն Պուտինի հետ երկկողմանի հանդիպումներ անցկացնելու համար: Եթե պաշտոնական առաջարկ կլինի, մենք կզբաղվենք այդ գործընթացով»,-ասել է Լավրովը:
Այն հարցին, արդյոք Պուտին-Պոմպեո ջերմ հանդիպումը նշանակում է, որ Ռուսաստանը կգնա որոշ զիջումների, Լավրովը պատասխանել է. «Տարբեր բաների մասին ենք խոսում: Միշտ է պետք բարեկիրթ լինել, իսկ մենք բարեկիրթ մարդիկ ենք: Մենք խոսել ենք ամենատարբեր թեմաների շուրջ, լսել միմյանց: Ի դեպ, մենք միշտ ենք ուրիշներին լսում, ուրիշները մեզ` ոչ միշտ: Եվ այն, որ մենք քաղաքավարի ու բարեկիրթ ենք շփվում, դեռ չի նշանակում, որ այնպիսի զիջումների կգնանք, որոնք հակասում են մեր ազգային շահերին»:


 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica