close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2008 -ի փետրվարի 23-ի խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերի մարտունակության խնդիրները. Ալումյանը ներկայացրել է Սեյրան Օհանյանի ցուցմունքը

Իրավունք

15 Մայիսի 2019, 18:48
 2008 -ի  փետրվարի 23-ի խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերի մարտունակության խնդիրները. Ալումյանը ներկայացրել է Սեյրան Օհանյանի ցուցմունքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ`Սեյրան Օհանյանի ցուցմունքից հատվածներ։ Մասնավորապես, Սեյրան Օհանյանն իր ցուցմունքում նշել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերի մարտունակության խնդիրները, քանի որ դրա անհրաժեշտությունը կար, ինչպես նաև Զինված ուժերի զգոնության բարձրացման և հակառակորդի կողմից հնարավոր սադրանքների ու ոտնձգությունների հետ մղման հարցը, որն արտահայտվել է 2008 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած դիվերսիայով:

«Բոլոր հրահանգները եղել են Զինված ուժերի մարտունակության և զգոնության բարձրացման վերաբերյալ: Նմանատիպ ցուցում տվել է նաև պաշտպանության նախարարը՝ Զինված ուժերի ղեկավարությանը և ենթակա անմիջական կառույցների հրամանատարներին»,-Օհանյանի ցուցմունքը մեջբերեց Ալումյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica