close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ դեսպանը հորդորում է սպասել Ամուլսարի հանքի շահագործման ուսումնասիրության արդյունքներին

Քաղաքական

15 Մայիսի 2019, 18:51
 ԱՄՆ դեսպանը հորդորում է սպասել Ամուլսարի հանքի շահագործման ուսումնասիրության արդյունքներին

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հորդորում է սպասել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում ստորգետնյա ջրերի վրա հնարավոր ազդեցության ուսումնասիրության արդյունքներին ու փորձագիտական եզրակացությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանն ասաց մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ` շատ կարևոր է, որ մենք աշխատենք կառավարության հետ բիզնեսի ներդրումների համար նպաստավոր, թափանցիկ և կանխատեսելի միջավայր ձևավորելու ուղղությամբ, և դա անհրաժեշտ է ոչ միայն ամերիկյան բիզնեսի, այլ ընդհանրապես ներդրողների համար:

«Լիդիան»-ն այդ միջազգային ներդրողներից մեկն է, և կարևոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքների համապատասխան, և այժմ ուսումնասիրություն է ընթացքի մեջ գտնվում, արդյունքները կարևոր են, և կարևոր է նաև, որ նմանատիպ վեճերի ժամանակ հնարավոր լինի հասնել արագ և արդյունավետ կարգավորման»,- ասաց Թրեյսին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica