close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+5°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտարարություն հրադադարի համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ

Արցախ

15 Մայիսի 2019, 16:32
 Հայտարարություն հրադադարի համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը հայտարարություն է տարածել՝ Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

Փաստաթղթում, մասնավորապես, նշված է.

Չորս տարի տևած և 30 000 կյանք խլած պատերզամից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող խաղաղությունը, չնայած իր փխրուն բնույթին, 1994 թ. մայիսի 12-ին Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրված հրադադարի մասին Համաձայնագրով ձեռք բերված հիմնական նվաճումն է:  

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը ողջունում է հրադադարի ռեժիմի պահպանումը, որը Հարավային Կովկասում տևում է արդեն քառորդ դար, և կոչ է անում եռակողմ պայմանագիր ստորագրել՝ երկարատև խաղաղություն հաստատելու մասին:

«Խաղաղությունը միշտ ողջունելի է, և այդ իմաստով արձանագրում եմ, որ Արցախ պետությունը, որն արդեն քառորդ դարից ավելի գոյություն ունի, Արցախի ժողովրդի գոյության իրավունքի հիմնական երաշխավորն է՝ ընդդեմ Ադրբեջանի: Այս խաղաղությունը վերջնական չէ, քանի որ զինված դիմակայությունը շարունակվում է, այդուհանդերձ հարաբերական խաղաղություն է տիրում՝ շնորհիվ միակ եռակողմ համաձայնագրի, որի տակ ստորագրել է նաև Արցախը»,հայտարարել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն:

Անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածությանը, նա նշեց, որ յուրաքանչյուր կողմից ամեն մի մահ ողբերգություն է թե՛ ընտանիքների, թե՛ հասարակության համար, և այդ լարվածությունը խանգարում է տարածաշրջանին առաջ շարժվել:

«Հրադադարի մասին համաձայնագրի դրական օրինակն ապացուցում է, որ շոշափելի արդյունքների հասնելու համար բանակցային գործընթացին պետք է ընդգրկվեն հակամարտության բոլոր կողմերը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝   Ֆրանսիան պետք է խրախուսի Արցախի Հանրապետության վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ՝ հաջողության հասնելու հնարավորությունները բարձրացնելու համար», - ընդգծել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica