close
Եղանակը Երևանում
31 Մայիսի 2020
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատախազությունն առաջարկել է Քոչարյանի խափանման միջոցի մասով նախնական դատական նիստը դռնփակ անցկացնել, դատարանը մերժել է

Իրավունք

15 Մայիսի 2019, 15:40
 Դատախազությունն առաջարկել է Քոչարյանի խափանման միջոցի մասով նախնական դատական նիստը դռնփակ անցկացնել, դատարանը մերժել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը շարունակվում է։ Դատախազությունը միջնորդել է դռնփակ դատական նիստ անել՝ պատճառաբանելով, որ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցուցմունքներից կարող են հատվածներ հրապարակվել:

«Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել, և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, հրապարակվող նյութերում պետական գաղտնիքի խնդիր` ևս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ պնդելով, որ դռնփակ նիստ անելու որևէ հիմք չկա: 

Ավելի ուշ դատարանը որոշեց մերժել դատախազների միջնորդությունը, և նիստը շարունակվեց դռնբաց:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica