close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+24°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկնքին նայելով` պատերազմական Բեյրութ ենք պատկերացնում. Երևանի ճարտարապետ

Հասարակություն

15 Մայիսի 2019, 14:34
 Երկնքին նայելով` պատերազմական Բեյրութ ենք պատկերացնում. Երևանի ճարտարապետ

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօրվա մամուլի ասուլիսում, դիմելով լրագրողներին, ասաց` եթե երկնքին նայեն, ապա կտեսնեն` ինչ է կատարվում:

«Դարձել ենք պատերազմական Բեյրութ. էլեկտրալալերի «սարդոստայնն» անկազմակերպ, փնթի է, էլ չեմ խոսում գազի խողովակների մասին: Էս վեց ամսվա ընթացքում այդպիսի մեծածավալ աշխատանք կարելի՞ է կատարել: Դուք գիտե՞ք` ինչ արժե գազի` մեկ կմ  խողովակը  ողի մեջ թաղելը: Ամբողջ աշխարհում բաց խողովակ չկա, դա խայտառակություն է: Կրկնում եմ` փող չկա, ջան, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա:

Մեսչյանը չի կարողանում հասկանալ` քաղաքը գումար արտադրող ամենամեծ մեքենան է, բայց Երևանը սուբսիդիայի, դոտացիայի վրա է, ինչն իր համար վիրավորական է: Նշում է` քաղաքն անգամ երկու շենքի գումար չունի, որ վթարային շենքի բնակիչներին տեղավորի: «Ընկած սրան-նրան պետք է խնդրենք, որ մի երկու բնակարան կառուցի, վիրավորական է: Եղած հնարավորությունների մեջ փորձում ենք անել հնարավորը: Կդզվի՞ այս ամեն ինչը: Իհարկե, կդզվի, ուղղակի նոր է սկսվել այս ամեն ինչը»,- խոստացավ Երևանի գլխավոր ճարտարապետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica