close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+16°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի հեճուկս ԱՄՆ-ի` Ս-400-ների վերաբերյալ համաձայնագրի իրականացումն արագացվում է. Ռուսաստան

Տարածաշրջան

15 Մայիսի 2019, 14:14
 Ի հեճուկս ԱՄՆ-ի` Ս-400-ների վերաբերյալ համաձայնագրի իրականացումն արագացվում է. Ռուսաստան

Ռուսաստանի նախագահի` արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Յուրի Ուշակովը, ըստ Sputnik-ի թուրքական ծառայության, պատասխանելով լրագրողների դիտարկմանը, որ ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է հետաձգել ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը, նշել է. «Թե ինչ են պնդում ամերիկացիները, լավ գիտենք: Սակայն մի քանի ամիս առաջ կնքված համաձայնագիրն ամբողջ արագությամբ իրագործվում է: Դեռևս ոչ մի դանդաղում չկա»:

Bloomberg-ի` մայիսի 13-ի հոդվածում նշվում էր, որ Թրամփի վարչակազմը Թուրքիային առաջարկել էր հետաձգել Ռուսաստանից  Ս-400 համակարգերի գնումը մինչև 2020 թ., և որ Թուրքիան մտածում է այդ ուղղությամբ:

Անկարան ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ չի հրաժարվելու այդ ծրագրից և առաջին խմբաքանակը սպասում է հուլիս ամսին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica