close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+24°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեսչյանը զգուշացրեց` եթե աշխատավարձերը չբարձրանան, հավելյալ չեն աշխատի

Հասարակություն

15 Մայիսի 2019, 13:52
 Մեսչյանը զգուշացրեց` եթե աշխատավարձերը չբարձրանան, հավելյալ չեն աշխատի

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր նախազգուշացրեց` եթե իր իրավասության տակ գտնվող բաժինների աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 18.00-ին բոլորին ուղարկելու է տուն:

Քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսում նա ասաց. «Ժամը 6-ից հետո աշխատավայրում ոչ ոք չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ-կիրակիի մասին: Այն բոլոր բաժինները, որոնք իմ կուրացիայի տակ են,  մինչև գիշերվա 11-ն աշխատում են: Մեկ էլ հեռուստատեսությունով լսում են բավականին անդուր նախադասություններ  մի քանի կոպեկ աշխատավարձի մասին, որ պետք է ավելանա կամ չավելանա: Այդքան էլ ազնիվ չէ դա»:

Գլխավոր ճարտարապետը բացատրեց`աշխատանքի ծավալը մեծացել է 3 անգամ, իսկ աշխատակազմը մնացել է նույնը, և աշխատանքի դիմաց, որ կատարում է քաղաքապետարանի աշխատակազմը, տրամաբանական փոխհատուցում չեն ստանում: Հռետորական հարց բարձրացրեց` քաղաքապետի աշխատավարձը հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, հետևաբար` ի՞նչ պրոբլեմ կա:

Ասուլիսին ներկա` Հանրային ռադիոյի լրագրողը բավական ուշագրավ հարց ուղղեց. «Բյուջեի միջոցներով աշխատող ցանկացած ոք իր պարտականությունները պետք է կատարի ճիշտ ու որակով, եթե ավելի է մնում, դա նրա խնդիրն է: Եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ի՞նչ խորհուրդ կտաք սահմանը պահող պայմանագրային զինծառայողներին, բժիշկներին, մանկավարժներին»:

«Ես կլինեի ամենաերջանիկ մարդը Հայաստանում, որ Ձեր նշած բոլորը կարողանային նորմալ ապրել: Բայց դա չի հարցը, ջան»,- պատասխանեց Մեսչյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica