close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի խորհրդարանում ահաբեկչություն է կանխվել

Տարածաշրջան

15 Մայիսի 2019, 12:59
 Թուրքիայի խորհրդարանում ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչություն, որը պետք է տեղի ունենար Ազգային մեծ ժողովում. հաղորդում է haberturk.com կայքը:

Ըստ տեղեկությունների՝ մեկ 1 տղամարդ և 1 կին  մտել են Թուրքիայի խորհրդարանի շենք և հայտնել, որ հանդիպում ունեն գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության  պատգամավոր Մահմութ Թանալի հետ։ Իրավապահ մարմինների կողմից իրականացված ստուգման ժամանակ  զինյալները փորձել են պատանդ վերցնել անվտանգության աշխատակիցներին, սակայն վնասազերծվել են։

Թուրքական աղբյուրի համաձայն` բերման ենթարկածները Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող ձախակողմյան Ժողովրդական-ազատագրական հեղափոխական կուսակցություն-ճակատի (DHKP-C) անդամներ են: Նրանց մոտ հայտնաբերվել են  պայթուցիկներ, որոնք ամրացված են եղել մարմնի տարբեր մասերին։ Բերման ենթարկվածները հետախուզվում էին անվտանգության ուժերի կողմից` որպես վտանգավոր հանցագործներ։

Համշէնական ապրումներ
18 Հուլիսի 2019, 20:30 Համշէնական ապրումներ
ԲԴԽ նիստը հետաձգվեց
18 Հուլիսի 2019, 16:09 ԲԴԽ նիստը հետաձգվեց
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica