close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պոմպեոն Պուտինի հետ բանակցություններն արդյունավետ է գնահատել. քննարկվել են մի շարք հարցեր

Աշխարհ

15 Մայիսի 2019, 08:21
 Պոմպեոն Պուտինի հետ բանակցություններն արդյունավետ է գնահատել. քննարկվել են մի շարք հարցեր

Սոչիում երեկ ուշ երեկոյան կայացել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:

Մոտ մեկուկես ժամ տևած բանակցությունների ավարտից հետո Մայք Պոմպեոն հայտարարել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Պուտինի հետ, որը  շատ լավ գիտի երկկողմ հարաբերությունների խնդրահարույց հարցերը:

Կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը. Պոմպեոն հայտարարել է, որ Սոչիում բանակցություններից հետո  ԱՄՆ-ի և Ռուսաստանի մոտ ի հայտ եկավ այն խնդիրների ընդհանուր ըմբռնումը, որոնք խանգարում են Սիրիայում քաղաքական կարգավորմանը:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ կողմերը կարճ անդրադարձել են իրանական միջուկային գործարքին, ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Ուկրաինայի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ճակատագիրը Պուտինը և Պոմպեոն չեն քննարկել:

Հայտնի է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ռազմավարական կայունության վերաբերյալ բոլոր հարցերի շուրջ վերադառնալ երկխոսությանը, քննարկել հակահրթիռային պաշտպանության և ռազմավարական հարձակողական սպառազինության թեմատիկան:

Կողմերը նաև անդրադարձել են Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` հունիսի վերջին Օսակայում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում հնարավոր հանդիպմանը: Ըստ Ուշակովի՝ ՌԴ-ն բաց է հնարավոր շփումների համար:

 Հավելենք նաև, որ այսօր Թրամփը հանդիպում կունենա Պոմպեոյի հետ Սոչիում կայացած բանակցություններից անմիջապես հետո:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica