close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.64
GBP1607.85
EUR1535.66
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սոչիում մեկնարկել է Պուտին-Պոմպեո հանդիպումը

Աշխարհ

14 Մայիսի 2019, 23:11
 Սոչիում մեկնարկել է Պուտին-Պոմպեո հանդիպումը
Սոչիում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պմոպեոյի միջև հանդիպումը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Հանդիպմանը մասնակցում են ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Պուտինը հույս է հայտնել, որ Պոմպեոյի այցը կնպաստի Վաշինգթոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարելավմանը:
Հանդիպմանը քննարկվել են համաշխարհային էներգետիկ շուկաների կայունության հարցերը: Պուտինը ընդգծել է, թեև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը ցածր է, այնուամենայնիվ կողմերը կարող են քննարկել որոշ հարցեր` տնտեսության բնագավառում:

Պուտինը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ վերջին հանդիպումից հետո տպավորություն ունի, թե Թրամփը հակված է ռուս-ամերիկյան հարաբերությունները վերականգնել:

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica