close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
-1°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսպես զգացի Արցախը

Թուղթուգիր

14 Մայիսի 2019, 20:39
 Այսպես զգացի Արցախը

Մանր-մանր քայլիր, զգույշ ու ամեն սանտիմետրի մաքրության խորհուրդը սրտումդ: Հոգոց հանելով` գնա, որ սրտիդ հետ երկխոսությունը միայն ձեզ հասկանալի լինի:

Ոլորաններից այն կողմ պատմությունները նույնը չեն: Բնությունը չի զարմացնում, բայց նոր-նոր լվացած հագուստի բույրն ունի (տատս, ի միջի այլոց, լվացքը եփում էր կաթսայի մեջ, որ այն ավելի մաքուր լինի): Զմրուխտ ստեղծողները երևի ոգեշնչվել են բնության այդ կտորի աներևակայելի կանաչից ու, Աստծո արարչագործությունը խնդրելով, հողի սրտից կանաչի մի մասնիկ հանել:

Կոկետ պճրուհու է նման` փեշերը ասֆալտին փռած, բայց` մաքրամաքուր: Դժվար է ժպտում, սիրտը չի բացում ամենքին, թեև բարյացակամ պատասխանում է հարցերին,  բայց ամոթխած է:

Արևից անդինն ես տեսնում այնտեղ` բռի մեջ մեկտեղված ապրելու ցանկությունը` առանց ավելորդ պաթոսի: Որքան մոտ ես անհաս կարոտին, այնքան չգիտես` ինչ ես զգում: Որքան մոտիկից ես շոշափում, այնքան սիրտդ հանգիստ է տրոփում: Այստեղ միայն ապրել ես ուզում, արարել, լռել, գլուխդ կախ տաղ ասել բնությանն ու աղոթք` Աստծուն:

Ոչ շահ ու գահ, ոչ ահ ու մահ կարևոր չեն, դու ես ու խենթանալու չափ ուժգին բուրող զմրուխտը: Ով է ումից ինչ պահանջում, ով է հեղափոխություն ու հակահեղափոխություն անում, երկրորդական է, չգիտակցված գենետիկ կոդը կա, որ միաձույլ է պահելու մարդուն` բնությանը, կարոտը` սիրուն, հուզումը` պատրանքին, Արցախը` Մայր Հայաստանին:

Ես նրան այսպես տեսա` առանց պաթոսի, ներքին հուզումով: Գույներն իմն էին, բնաշխարհին ձուլվեցի: Հետդարձին հայրնասիրությունից խոսել չէր ստացվում… Խոսելն այլ է, բռաչափ հողակտորի դիմաց կյանք տալը` բոլորովին այլ:

Վրույր Սևակ

Ալիևը կայցելի Թուրքիա
18 Նոյեմբերի 2019, 15:31 Ալիևը կայցելի Թուրքիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica