close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր զարգացումներ Պոլսո պատրիարքի ընտրությունների շուրջ

Տարածաշրջան

14 Մայիսի 2019, 12:22
 Նոր զարգացումներ Պոլսո պատրիարքի ընտրությունների շուրջ

Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող` Պոլսո Հայոց պատրիարքարանում կարևոր զարգացումներ են տեղի ունեցել` պատրիարքի ընտրության  տեսանկյունից. հաղորդում է «Ակօս» թերթը:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մայիսի 13-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան և հանդիպել է պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Հոգևոր խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև համայնքի այլ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում Սոյլուն նշել է, որ պատրիարքի ընտրություններին պետք է գնան պատրիարքի տեղապահի մասնակցությամբ, և դա նաև երկրի նախագահ Էրդողանի կարծիքն է:

Ըստ Սբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բեդրոս Շիրինօղլուի` հանդիպման ընթացքում փոխանորդ Աթեշյանը համաձայնել է անցկացնել տեղապահի ընտրություններ: Նա նշել է, որ տեղապահի ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 23-ին անցկացվելիք Ստամբուլի ընտրություններից անմիջապես հետո` հունիսի 24-ին:

Ապրիլի 29-ին Հոգևոր խորհրդի նիստում փոխանորդ Աթեշյանը որոշել էր, որ պատրիարքի ընտրությունները պետք է անցկացնել առանց տեղապահի մասնակցության: Որոշումը բացասական արձագանք էր գտել հայ համայնքի շրջանում և շեշտվել էր ընտրությունների` ավանդույթներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտությունը:

2016 թվականին Հոգևոր խորհուրդը 2019 թ. մարտի 8-ին իր մահկանացուն կնքած պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի` պաշտոնը ղեկավարելու անկարողության պատճառով, որոշում էր կայացրել անցկացնել տեղապահի ընտրություններ, որոնց ժամանակ տեղապահ ընտրվեց Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, սակայն Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը չճանաչեց այդ ընտրությունների արդյունքները:

Ըստ պատրիարքարանի ավանդույթների` պատրիարքի ընտրությունները պետք է ղեկավարվեն Հոգևոր խորհրդի կողմից ընտրված տեղապահի ղեկավարությամբ:

Լրջացէ՛ք
24 Մայիսի 2019, 12:03 Լրջացէ՛ք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica